ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Արձանների պատերազմ» ԱՄՆ-ում

RusVesna.ru

Բալթիմորում մի քանի երիտասարդ փորձել է ջարդել Քրիստոփոր Կոլումբուսի արձանը, որը տեղադրվել է դեռ 2 դար առաջ: Վանդալներին հաջողվել է թաքնվել ոստիկանությունից, սակայն Youtube-ում տեղադրած տեսանյութում նրանք բացատրել են իրենց այդ քայլը «ցեղասպանություն իրականացրած ահաբեկչին» նվիրված արձանը ոչնչացնելու ցանկությամբ: Երիտասարդները Կոլումբուսին մասնավորապես մեղադրում են հնդկացիներին ոչնչացնելու մեջ:

 Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ԱՄՆ-ում լուրջ արշավ է սկսվել արձանների դեմ. թիրախում հիմնականում Կոնֆեդերացիայի քաղաքական և ռազմական գործիչներին նվիրված հուշարձաններն են: Օգոստոսի 12-ին Շարլոտսվիլի քաղաքապետը հրամայել էր ապամոնտաժել Քաղաքացիական պատերազմի ժամանակ Կոնֆեդերացիայի բանակի հրամանատար գեներալ Ռոբերտ Լիի հուշարձանը, ինչն առաջացրել է աջ ծայրահեղականների դժգոհությունը: Բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած բախումների ժամանակ նեոնացիստներից մեկը սպանել էր հակառակ ճամբարից ցուցարարի: Այս միջադեպի արդյունքում ԱՄՆ-ի ողջ տարածքում սկսվեցին բանավեճեր Կոնֆեդերացիայի հերոսների հուշարձանների շուրջ: Արդեն ամերիկյան մի շարք քաղաքներում, ուսումնական հաստատությունների մոտ ապամոնտաժել են կոնֆեդերալիստների արձանները, սակայն ակնհայտորեն լարվածությունը հարցի շուրջ չի թուլանում:

Նշենք, որ Ամերիկյան նահանգների կոնֆեդերացիան ստեղծվել է 1861 թվականին 13 ստրկատիրական նահանգների՝ ԱՄՆ-ի կազմից դուրս գալու արդյունքում և գոյություն է ունեցել մինչև 1865 թվականը: Չնայած ստրկատիրությունը քաղաքացիական պատերազմի արդյուքնում ԱՄՆ-ում վերացվեց, սակայն ստրկատիրական Հարավի խորհրդանիշները շարունակում են մեծ տարածում ունենալ ամերիկացիների շրջանում: Սպիտակ ռասայի առավելության գաղափարը ամերիկացիների մոտ էլ ավելի ամրապնդվեց Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո: Շատերը Թրամփի «Վերադարձնենք Ամերիկային հզորությունը» կարգախոսը մեկնաբանում են հենց այս համատեքստում: Իսկ Թրամփի ելույթը, որում նա քննադատեց Կոնֆեդերացիայի խորհրդանիշներն ոչնչացնելու փորձերը, էլ ավելի ամրապնդեց հասարակության մոտ տպավորությունը, որ նախագահը նույնպես հանդես է գալիս նեոնացիստների դիրքերից:

Ակնհայտորեն, այս սկանդալը Թրափին չի հաջողվի հարթել բարձրաստիճան պաշտոնյաներին հեռացնելով աշխատանքից, ինչպես արվում է Ռուսաստանի հետ նրա ենթադրյալ կապերի շուրջ առաջացած սկանդալի դեպքում: Վերլուծաբանները կարծում են, որ եթե նախագահը մոտ ժամանակներում չվերացնի փողոցային լարվածությունը՝ ընդ որում ընդունելով չեզոք դիրքորոշում, ապա այն կարող է աղետալի հետևանքներ ունենալ նրա համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: