ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը վրեժխնդի՞ր է լինում բուլղարացի լրագրողից

Facebook

Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևան, ով հանդիսանում է ադրբեջանական պետական ավիաընկերության կողմից դիվանագիտական չվերթների անվան տակ զինված հակամարտությունների գոտիներ զենքի մատակարարման մասին աղմկահարույց հրապարակման հեղինակը, հեռացվել է աշխատանքից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողը կատարվածի առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: «Այսօր՝ Սիրիայի ահաբեկիչներին մատակարարվող զենքի վերաբերյալ իմ հետաքննած գաղտնի փաստաթղթերի առնչությամբ Բուլղարիայի ազգային անվտանգության գործակալությունում հարցաքննությունից հետո, «Trud Daily» օրաթերթը՝ Սիրիա վերադառնալուց և իմ աշխատանքը շարունակելուց ընդամենը մի քանի օր առաջ ինձ հեռացրեց աշխատանքից», - գրել է լրագրողը՝ կցելով իր հետաքննական նյութը. լրագրողը չի բացառում, որ նյութը կարող է հեռացվել օրաթերթի կայքից:

Հիշեցնենք, լրագրողի սկանդալային հետաքննությունը հրապարակվել էր Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով օրաթերթի՝ «Trud Daily»-ի կայքում հուլիսի 2-ին: Այն  բացահայտում էր ադրբեջանական պետական օղակների ուղղակի ներգրավվածությունն աշխարհի տարբեր ծայրերում (Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան, Կոնգո)  գործող իսլամական ահաբեկչական խմբերի զինման գործում: Հրապարակման մեջ մասնավորապես անդրադարձ էր կատարվել Ադրբեջանի Silk Way Airlines պետական ընկերության կողմից դիվանագիտական բեռների անվան տակ զենքի անօրինական և լայնամասշտաբ արտահանմանն ու վաճառքին։ Այդ զինատեսակների մեծ մասն օգտագործվել է ահաբեկչական կազմակերպությունների կողմից։

Նշենք, որ հոդվածը հրապարակվել էր, երբ բուլղարացի հաքերների Anonymus Bulgaria խումբը կոտրել էր Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատան ցանցն ու փաստաթղթերը դարձրել հասանելի։ Արդյունքում Բուլղարիայում ադրբեջանական դիվանագետների գործողունեությունը հայտնվեց միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում՝ մեծ աղմուկ բարձրացնելով։ Այստեղ հարկ է նշել, որ ադրբեջանական մամուլի և հասարակության ուշադրությունից այս հետաքրքիր բացահայտումը բարեհաջող «վրիպեց». ադրբեջանական իշխանությունները շտապեցին լարվածություն ուժեղացնել Ղարաբաղյան հակամարտության գոտում՝ սեփական հանրության ուշադրությունը շեղելու համար: Այս խնդիրն հաջողությամբ լուծելուց հետո ադրբեջանական իշխանություններն որոշել են վրեժխնդիր լինել լրագրողից. ինչպես երևում է հասանելի դարձած գաղտնի փաստաթղթերից, Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատունը մեծ փորձ ունի իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող Բուլղարիայի քաղաքացիների նկատմամբ ճնշում գործադրելու հարցում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: