Էնդրյու Շոֆերը պաշտոնապես ստանձնել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնը
Ամերիկացի դիվանագետ Էնդրյու Շոֆերը պաշտոնապես ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպի խոսնակ Հեզեր Նոյերթի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է եվրոպական ու միջազգային կազմակերպություններում աշխատելու Շոֆերի մեծ փորձը: Նախքան ՄԽ համանախագահի պաշտոնում նշանակվելը նա զբաղեցրել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելությունների ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը:
2015 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի հունվար նա եղել է առաքելության ղեկավարի տեղակալը: 2014 թվականի օգոստոսից մինչև 2015 թվականի օգոստոս նա Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում աշխատել է որպես խորհրդական: 2011-2014 թվականներին Շոֆերը զբաղեցրել է Կիպրոսում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնը: Աշխատել է նաև Քուվեյթում, Բահրեյնում և Ռուսաստանում ԱՄՆ դեսպանություններում:
Վաշինգտոնում նա աշխատել է պետդեպարտամենտի Իրաքի բաժնում, եղել է քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալի օգնականը:
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացին՝ օգնելու կողմերին հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու խաղաղ կարգավորման: Ինչպես նշվում էր հունիսի 19-ի և հուլիսի 6-ի հայտարարություններում՝ ԱՄՆ-ն աջակցում է խնդրի արդար կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի վրա, ինչը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների մասին: Էնդրյու Շոֆերն ակնկալում է աջակցել կողմերին հասնելու այս նպատակին»,- ասվում է ԱՄՆ պետդեպի խոսնակի հայտարարության մեջ:
Նա հայտնել է նաև, որ Շոֆերի կողմից պաշտոնը ստանձնելու վերաբերյալ պաշտոնապես տեղեկացվել է Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 94%
Քամի՝ 2,06 կմ/ժ