ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

Էնդրյու Շոֆերը պաշտոնապես ստանձնել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնը

massispost.com

Ամերիկացի դիվանագետ Էնդրյու Շոֆերը պաշտոնապես ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպի խոսնակ Հեզեր Նոյերթի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է եվրոպական ու միջազգային կազմակերպություններում աշխատելու Շոֆերի մեծ փորձը: Նախքան ՄԽ համանախագահի պաշտոնում նշանակվելը նա զբաղեցրել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելությունների ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը:

2015 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի հունվար նա եղել է առաքելության ղեկավարի տեղակալը: 2014 թվականի օգոստոսից մինչև 2015 թվականի օգոստոս նա Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում աշխատել է որպես խորհրդական:  2011-2014 թվականներին Շոֆերը զբաղեցրել է Կիպրոսում ԱՄՆ  փոխդեսպանի պաշտոնը: Աշխատել է նաև Քուվեյթում, Բահրեյնում և Ռուսաստանում ԱՄՆ դեսպանություններում:
Վաշինգտոնում նա աշխատել է պետդեպարտամենտի Իրաքի բաժնում, եղել է քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալի օգնականը:

«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացին՝ օգնելու կողմերին հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու խաղաղ կարգավորման: Ինչպես նշվում էր հունիսի 19-ի և հուլիսի 6-ի հայտարարություններում՝ ԱՄՆ-ն աջակցում է խնդրի արդար կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի վրա, ինչը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների մասին: Էնդրյու Շոֆերն ակնկալում է աջակցել կողմերին հասնելու այս նպատակին»,- ասվում է ԱՄՆ պետդեպի խոսնակի հայտարարության մեջ:

Նա հայտնել է նաև, որ Շոֆերի կողմից պաշտոնը ստանձնելու վերաբերյալ պաշտոնապես տեղեկացվել է Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 6.44 կմ/ժ
1 C°
 
   
19.12.2017
   
20.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: