ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում Լատվիայից պահանջում են վերադարձնել «Աղդամ»-ը

© Foto: Мешок

Ադրբեջանի և Լատվիայի միջև սկանդալ է հասունանում: Մասնավորապես Ադրբեջանում մեծ վրդովմունք է առաջացրել ալկոհոլի արտադրությամբ զբաղվող լատվիական Latvijas balzams ընկերության կողմից "Agdams" ապրանքանիշով պորտվեյնի արտադրությունը: haqqin.az-ը և ադրբեջացի գինեգործները լատվիական ընկերությանը մեղադրում են հեղինակային իրավունքները խախտելու մեջ: Ադրբեջանցի մասնագետները հիշեցնում են, որ թնդեցված "Agdam" գինու բաղադրությունը մշակվել և արտոնագրվել է ադրբեջանցի տեխնոլոգների կողմից: Այն ԽՍՀՄ շուկայում հայտնվել է դեռ 1947 թվականին և արտադրվել է բացառապես Ադրբեջանական ԽՍՀ-ում:

Latvijas balzams-ում կտրականապես հերքում են ադրբեջանական պորտալի մեղադրանքները: «Agdams պորտվեյնը լատվիացի տեխնոլոգների արտադրանք է», - նշում են ընկերությունում:

Latvijas balzams կոմունիկացիոն տնօրենը պարզաբանել է, որ այդ անունով գինին խորհրդային շրջանում բավականին տարածված էր և արտադրվում էր գինու բացմաթիվ գործարաններում՝ այդ թվում նաև Լատվիայում, սակայն յուրաքանչյուր գործարանի արտադրաքը տարբերվում էր: «Agdams-ը թնդեցված գինի է, որը մենք արտադրում ենք մեր տեխնոլոգների ստեղծած բաղադրատոմոսով: Արտադրությունում կիրառվում են իսպանական գինեգործական նյութեր», - նշել են ընկերությունում՝ ի պատասխան ադրբեջանական պորտալի հարցման: Latvijas balzams-ում նշել են նաև, որ իրենք բրենդի ադրբեջանական սեփականատերերից որևէ բողոք չի ստացել՝ ընդգծելով, որ իրենց բրենդը կրում է "Agdams" անունը, այլ ոչ թե խորհրդային շրջանում արտադրվող պորտվեյնի "Agdam" անվանումը: 

Ընկերությունում կարծում են, որ այս ամբողջ պատմությունը նման է դատարկ բանից սենսացիա ստեղծելու լրագրողների ցանկության, որն, ի դեպ, հաջողությամբ է պսակվում: haqqin.az-ի հայրենանվեր գործին միացել է Արտոնագրերի և առևտրային նշանների ադրբեջանական կենտրոնը, որն իր բողոքն այս կապակցությամբ հայտնել է լատվիական համապատասխան ստորաբաժանմանը՝ ընդգծելով, որ «Աղդամ» ապրանքանիշն յուրացնելով՝ Latvijas balzams-ը խախտում է միջացգային մի շարք կոնվենցիաներ: Լատվիայի նախկին նախագահ Վալդիս Զատլերսն իր հերթին նշում է, որ չնայած ապրանքանիշն իրականում ադրբեջանական է, սակայն ադրբեջանական կողմին դժվար հաջողվի վերականգնել «արդարությունը», քանի որ ընկերության տերն ամեն գնով կպաշտպանի «իր բրենդը»:

Այսպիսով, ադրբեջանական կողմին դժվարին պայքար է սպասվում «Աղդամը» Լատվիայից հետ վերադարձնելու գործում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: