ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում պահանջում են Արարատ լեռը բացել զբոսաշրջության համար

BlogNews

Թուրքիայի լեռնագնացները և զբոսավարները պահանջում են, որ Արարատ լեռը կրկին բացվի զբոսաշրջության համար:

Այս մասին տեղեկացնող թուրքական «Hürriyet» թերթի կայքը հիշեցնում է, որ 2 տարի է՝ սարը բարձրանալն արգելված է:  2015-ի օգոստոսից Աղրըի (Արարատի՝ խմբ.) նահանգապետարանը «Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ հատուկ ռազմական գործողություններ իրականացնելու համար սարը և շրջակա տարածքը «հատուկ անվտանգության գոտի» էր հայտարարել: Այդ ընթացքում PKK զինյալների նկատմամբ ինչպես ցամաքային, այնպես էլ օդային ռազմական գործողություններ են կատարվել: Դրանցից մեկի ժամանակ վնասազերծվել է նաև լեռան հարավային հատվածի PKK-ական պատասխանատուն, փոխանցում է Ermenihaber-ը: 

Թուրքիայի լեռնագնացների և զբոսավարների համատեղ հայտարարության մեջ նշել են, որ անհամբերությամբ սպասում են, թե երբ նորից Արարատը կբացվի լեռնագնացության և զբոսաշրջության համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 94%
    Քամի՝ 0 կմ/ժ
    14 C°
     
    22°  12° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: