ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 372,37 դրամ ԱՐԾԱԹ - 273,01 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 072,98 դրամ

Ինչպե՞ս են մուսուլմանները նշում իրենց գլխավոր տոներից մեկը՝ Կուրբան Բայրամը

Մուսուլմաններն այս տարի սեպտեմբերի 1-ից՝ իսլամական զուլ-հիջա ամսվա 10-րդ օրը, կսկսեն մի քանի օր նշել իրենց գլխավոր տոներից մեկը՝ Կուրբան Բայրամը (Զոհաբերության օրը): Համաձայն Ղուրանի` Ջաբրայիլ հրեշտակապետը երազում հայտնվել է Իբրահիմին, ով Ղուրանում համարվում է մարգարե, և հայտնել Ալլահի կամքը` զոհաբերելու իր որդուն: Ղուրանում որդու անունը չի հիշատակվում, սակայն մուսուլմանները պնդում են, որ խոսքը եղել է Իսմայիլի մասին (հուդայականության մեջ նշվում է, որ խոսքը եղել է Իսհակի մասին):

Այս տեսիլից հետո Իբրահիմը մեկնում է Մինայի հովիտը այստեղ ներկայումս գտնվում է Մեքքան և սկսում է պատրաստվել զոհաբերությանը:  Ըստ ավանդույթի՝ որդին, իմանալով այդ մասին, չի ընդվզել, քանի որ հավատարիմ էր Աստծուն և իր հորը:

Մինչ Իբրահիմը պատրաստվում էր զոհաբերել որդուն, Ալլահը արեց այնպես, որ դանակը չկտրի, քանի որ դա Աստծո փորձությունն էր նրա համար: Որդու փոխարեն Իբրահիմը զոհաբերում է մի գառ, իսկ Ալլահը նրան տեղեկացնում է, որ ունենալու է ևս մեկ որդի` Իսհակին:

Կուրբան Բայրամը հանդիսանում է դեպի Մեքքա հաջի գագաթնակետ: Տոնի նախօրեին ուխտավորները բարձրանում են Արաֆաթ լեռը, իսկ Զոհաբերության օրը կատարում են քարեր նետելու խորհրդանշական ծեսը և տավաֆը՝ Կաաբայի շուրջ յոթ պտույտը: Սակայն տոնը վաղ առավոտից նշում են նաև այն մուսուլմանները, ովքեր այդ տարի հաջ չեն կատարել Մեքքա: Կուրբան Բայրամ տոնի ժամանակ մուսուլմանները պետք է ինքնամաքրվեն և հագնեն մաքուր և տոնական հագուստներ:

Նրանք առավոտյան մզկիթ գնալու ճանապարհին կրկնում են տոնական աղոթքը` թաքբիրը:

Մզկիթում տոնական աղոթքը վերջացնելուց հետո ընթերցվում է խուտբա: Այն սովորաբար սկսվում է Ալլահի և Մուհամմադ մարգարեի հիշատակումից, այնուհետև բացատրվում է հաջի ծագումը և զոհաբերության կարգը: Այնուհետև կատարվում է զոհաբերությունը: Զոհը կարող է լինել ոչխար, ուղտ կամ կով, որը հասել է որոշակի տարիքի և որը միանգամայն առողջ է և չունի որևէ թերություն: Զոհաբերված կենդանում կաշին նվիրաբերվում է մզկիթին, իսկ միսը եփվում է և մատուցվում ընդհանուր սեղանին, որին կարող է մասնակցել ցանկացած մուսուլման: Ցանկալի է, մսի մեկ երրորդը հյուրասիրել ընտանիքի անդամներին, մեկ երրորդը՝ աղքատ հարևաններին և բարեկամներին, իսկ մնացած մասը՝ աղքատներին:

Տոնի հաջորդ օրերին մուսուլմանները սովորաբար այցելում են իրենց հարազատներին և բարեկամներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 27%
Քամի՝ 6.44 կմ/ժ
25 C°
 
21°  32° 
21.09.2017
20°  33° 
22.09.2017
Հարցում

Արդյո՞ք Կատալոնիային կհաջողվի անցկացնել անկախության հանրաքվե: