ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր հետաքննություն. Ադրբեջանը 2 տարում մոտ 3 մլրդ դոլար է ծախսել եվրոպացի պաշտոնյաներին կաշառելու համար

kavkaz-uzel.eu

Ադրբեջանական աղբյուրներից Էստոնիայում դանիական Danske բանկի մասնաճյուղի միջոցով 2012-ից 2014 թվականներին դեպի բրիտանական 4 կազմակերպություն փոխանցվել է մոտ 2.9 մլրդ դոլար: Ինչպես նշում է The Guardian-ը, այդ ընկերությունները կեղծ են եղել և բացի փողերի լվացումից որևէ այլ գործունեություն չեն իրականացրել: 

Այս փակ օպերացիաների մասին տեղեկատվությունը տրամադրվել է անանուն աղբյուրների կողմից դանիական Berlingske թերթին, The Guardian-ին, ինչպես նաև մի շարք այլ լրատվական կազմակերպություններին, հայտնում է Panarmenian-ը:

Տվյալները պարունակում են ավելի քան 16.000 փակ բանկային փոխանցման վերաբերյալ փաստաթղթեր, որտեղ երևում են գումարային հոսքերը դեպի բազմաթիվ կազմակերպություններ ու անհատ մարդկանց հաշիվներ, որոնց թվում են իտալացի նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեն, նախկին ԵԽԽՎ պատգամավոր Էդուարդ Լիտները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի ամուսնուն պատկանող կազմակերպությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: