ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

Բելառուսում նշել են Արցախի անկախության հռչակման 26-ամյա հոբելյանը

АМИ "Новости-Армения"

Սեպտեմբերի 4-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Արցախի անկախության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին ներկա էին հայ համայնքային հասարակական և մշակութային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, Բելառուսի հայ գործարարներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով նշեց, որ Արցախի ժողովուրդն իրեն պարտադրված պատերազմում հաստատել է անկախ հայրենիք ունենալու իր անվիճելի իրավունքը և կենսագործունեության բոլոր ոլորտներում հետագա շարունակական նվաճումներով ապացուցել ժամանակակից պետություն կառուցելու իր կարողությունը:

ՀՀ դեսպանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Ադրբեջանն ակտիվ քարոզարշավ է իրականացնում՝ շփման գծում լարվածությունը պահպանելու և հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի իրական պատկերը խեղաթյուրելու նպատակով: ՀՀ դեսպանը հորդորեց հայ համայնքի ներկայացուցիչներին առավել ակտիվ աշխատանքներ տանել տարբեր հարթակներում՝ պատմական ճշմարտությունը ներկայացնելու համար:

Դեսպան Եսայանը հատուկ երախտագիտությամբ հիշատակեց անկախության ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած հերոսներին և ընդգծեց Արցախի հետագա ամրապնդման և հզորացման կարևորությունը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 6.44 կմ/ժ
-1 C°
 
-1°   
18.12.2017
   
19.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: