«Ադրբեջանական լվացքատան» բացահայտումը պետք է իր տրամաբանական շարունակությունն ունենա
Վերջին օրերին Ադրբեջանը հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Այն, որ Ադրբեջանի իշխանությունները նավթադոլարների միջոցով կարողանում են լռեցնել շատերին ու ծառայեցնել իրենց շահերին, որևէ մեկի համար գաղտնիք չէ: Միևնույն ժամանակ զարմանալի չէ, որ այս մասին թե′ միջազգային հարթակներում, թե′ միջազգային մամուլում անհամեմատ քիչ է խոսվել: Այնուամենայնիվ, կարծես թե այս միտումը փոխվում է:
Բավականին հետաքրքիր էր «The Guardian» պարբերականի կողմից հրապարակված սկանդալային բացահայտումը Ադրբեջանի իշխանությունների կողմից եվրոպացի գործընկերներին կաշառելու վերաբերյալ: Հատկանշական է, որ պարբերականում ոչ թե մակերեսայնորեն խոսվում է Ադրբեջանի խավիարային դիվանագիտության մասին, այլև ներկայացվում են 2012-2014 թվականներին ավելի քան 16 000 գաղտնի բանկային վճարումների մասին տվյալներ. գումարներ, որոնք տրվել են եվրոպացի քաղաքական գործիչների և լրագրողների՝ լռեցնելու Ադրբեջանի վերաբերյալ քննադատություններն ու երկրի մասին դրական պատկեր ստեղծելու համար:
Իսկ փողերի լվացման ու կոռուպցիոն գործարքների իրականացման սխեման խոսում է այդ գործում Ադրբեջանի պրոֆեսիոնալիզմի ու փորձի մասին: «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը ստացած սխեման գործել է հետևյալ կերպ. կանխիկ գումարը փոխանցվել է բրիտանական 4 օֆշորային ընկերությունների (Hilux Services, Polux Management, Metastar Invest , LCM Alliance) միջոցով, այնուհետև գումարը ծախսվել է տարբեր երկրներում՝ լրագրողներին ու պաշտոնյաներին կաշառելու համար: Իսկ որևէ կասկած չհարուցելու համար էլ վճարումները կատարել է Դանիայի Danske խոշորագույն բանկը Էստոնիայում գտնվող իր փոքր մասնաճյուղի միջոցով:
Թեև անանուն աղբյուրի կողմից ներկայացված փաստերը վերաբերում են միայն 2012-2014թթ-ին, առավել քան պարզ է, որ նմանատիպ գործարքները չեն սկսվել ու ավարտվել այս ժամանակահատվածում, այլ կրել ու կրում են շարունակական բնույթ: Այս բացահայտման տրամաբանական շարունակությունը պետք է լինի հարցի լուրջ և խորը հետաքննությունը և այդ սխեմայի մեջ ներգրավված բոլոր անձանց նկատմամբ համապատասխան քայլերի ձեռնարկումը: Չէ՞ որ այս միջադեպը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպես է աշխատում Ադրբեջանի իշխանությունը և թե ինչերի կարող է հանգեցնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի հանդեպ որդեգրած ամենաթողությունը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ