ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում հրատարակվել է հալեպահայ Մարալ Բոյաջյանի՝ Ցեղասպանության մասին պատմող գիրքը

Թուրքիայի «Արաս» հրատարակչությունը հրատարակել է հալեպահայ Մարալ Հարությունյան-Բոյաջյանի  «Gelincikler açarken" («Երբ բացվում են կակաչները») վեպի թուրքերեն տարբերակը, փոխանցում է Ermenihaber-ը: 

Վեպը պատմում է Հայոց ցեղասպանության շրջանում Սասունի Սալոր գյուղում բնակվող երկու երիտասարդի՝ Անոյի և Տարոնի սիրո մասին: Իր ավանդույթներին ամուր կառչած, լեռների ծոցում ծվարած ու իր գյուղական առօրյայի մեջ թաղված Սալորը կարծես լիովին կտրված է արտաքին աշխարհից: 

Բայց Վանի ինքնապաշտպանության, քրդական խմբերի հարձակումների, տարբեր վայրերում հայերի կոտորածների մասին լուրերը անգամ այստեղ են սկսում հասնել: Անատոլիական սովորական մի գյուղի սովորական բնակիչների օրինակով հեղինակը ներկայացնում է այնքան սիրելի հայրենիքին, հողին ու ջրին հայերի հարկադիր հրաժեշտի պատմությունը: Սա նաև մի սիրո պատմություն է, որն ապացուցում է. սերը չի մեռնում անգամ այն դեպքում, երբ մեռնում են սիրահարները:

Հալեպում ծնված Մարալ Հարությունյան-Բոյաջյանը փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ և ներկայում բնակվում է Լոս Անջելես քաղաքում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: