Ադրբեջանը կրկին հայտնվել է Արևմուտքի թիրախում

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Թորբյորն Յագլանդը կոչ է արել սկսել իրավական գործընթաց ընդդեմ Ադրբեջանի՝ ՄԻԵԴ որոշումը չկատարելու համար։ Սա աննախադեպ քայլ է Եվրոպայի խորհրդի 68-ամյա պատմության մեջ։
Խոսքն ընդդիմադիր ակտիվիստ Իլգար Մամմադովի հարցի մասին է, ով 2014 թվականի դատապարտվել է 7 տարվա ազատազրկման Ադրբեջանում բողոքի ակցիաների մասնակցելու և ադրբեջանական իշխանություններին քննադատելու պատճառով։ 2014թ․-ի մայիսի 22-ի որոշման մեջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել էր, որ Մամմադովի ձերբակալությունը քաղաքական է և Ադրբեջանի իշխանությունները նրան ձերբակալել են կառավարությանը քննադատելու համար՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել ակտիվիստին։ Սակայն Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է նրան ազատել։
«Եվրոպայում քաղաքական բանտարկյալ չպետք է լինի: Բարձրագույն դատարանը որոշում է կայացրել, որ Իլգար Մաﬔդովի ձերբակալությունն անօրինական է, և ﬔնք չպետք է հանդուրժենք այն հանգամանքը, որ Ադրբեջանի կառավարությունը նրան ազատազրկել է»,- ասել է Յագլանդը:
«Արդեն ժամանակն է լրջորեն մտածելու, արդյոք Ադրբեջանը, որպես Եվրոպայի խորհրդի անդամ, ցանկանո՞ւմ է կատարել այս կազմակերպության նկատմամբ ստանձնած հանձնառությունները, թե՞ ոչ»,- հավելել է նա: Յագլանդը կոչ է արել Ադրբեջանի նկատմամբ կիրառել Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 46.4 կետը: Այս կետի կիրառումը ենթադրում է Ադրբեջանի հեռացումը այս կառույցից:
Ադրբեջանի դեմ իրավական գործընթաց սկսելու կոչով հանդես են եկել նաև Եվրախորհրդարանի անդամները. մասնավորապես նրանք առաջարկել են հետաքննություն սկսել «Ադրբեջանական լվացքատան» առնչությամբ։
Ինչպես հաղորդում է Եվրախորհրդարանի կայքը, պատգամավորները դատապարտել են վերջերս արած կոռուպցիոն բացահայտումները՝ «Ադրբեջանի և երրորդ երկրներում ավտոկրատ այլ վարչակարգերի փորձերը՝ ապօրինի միջոցներով ազդեցություն ունենալ եվրոպացի որոշում կայացնողների վրա»։ Բանաձևին կողմ է քվեարկել 578 պատգամավոր, դեմ՝ 19, ձեռնպահ՝ 68։
Այս երկու դեպքերը ցույց են տալիս, որ եվրոպական օրակարգ կրկին վերադառնում են կոռուպցիայի, բռնաճնշումների հարցերը, և այս առումով Ադրբեջանը կրկին հայտնվել է Արևմուտքի թիրախում: ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ևս Ադրբեջանը կլինի քննարկման հիմնական թեման։ Փաստորեն, վերջրին օրերին Ադրբեջանում մի խումբ լրագրողների և ընդդիմադիր ակտիվիստների ազատ արձակելն այդքան էլ արդյունավետ չէր. Ալիևի «բարի կամքի» այս դրսևորումով Բաքվին չհաջողվեց խաբել Եվրոպային...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ