ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը կրկին հայտնվել է Արևմուտքի թիրախում

ann.az

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Թորբյորն Յագլանդը կոչ է արել սկսել իրավական գործընթաց ընդդեմ Ադրբեջանի՝ ՄԻԵԴ որոշումը չկատարելու համար։ Սա աննախադեպ քայլ է Եվրոպայի խորհրդի 68-ամյա պատմության մեջ։

Խոսքն ընդդիմադիր ակտիվիստ Իլգար Մամմադովի հարցի մասին է, ով 2014 թվականի դատապարտվել է 7 տարվա ազատազրկման Ադրբեջանում բողոքի ակցիաների մասնակցելու և ադրբեջանական իշխանություններին քննադատելու պատճառով։ 2014թ․-ի մայիսի 22-ի որոշման մեջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել էր, որ Մամմադովի ձերբակալությունը քաղաքական է և Ադրբեջանի իշխանությունները նրան ձերբակալել են կառավարությանը քննադատելու համար՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել ակտիվիստին։ Սակայն Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է նրան ազատել։

«Եվրոպայում քաղաքական բանտարկյալ չպետք է լինի: Բարձրագույն դատարանը որոշում է կայացրել, որ Իլգար Մաﬔդովի ձերբակալությունն անօրինական է, և ﬔնք չպետք է հանդուրժենք այն հանգամանքը, որ Ադրբեջանի կառավարությունը նրան ազատազրկել է»,- ասել է Յագլանդը:

«Արդեն ժամանակն է լրջորեն մտածելու, արդյոք Ադրբեջանը, որպես Եվրոպայի խորհրդի անդամ, ցանկանո՞ւմ է կատարել այս կազմակերպության նկատմամբ ստանձնած հանձնառությունները, թե՞ ոչ»,- հավելել է նա: Յագլանդը կոչ է արել Ադրբեջանի նկատմամբ կիրառել Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 46.4 կետը: Այս կետի կիրառումը ենթադրում է Ադրբեջանի հեռացումը այս կառույցից:

Ադրբեջանի դեմ իրավական գործընթաց սկսելու կոչով հանդես են եկել նաև Եվրախորհրդարանի անդամները. մասնավորապես նրանք առաջարկել են հետաքննություն սկսել «Ադրբեջանական լվացքատան» առնչությամբ։

Ինչպես հաղորդում է Եվրախորհրդարանի կայքը, պատգամավորները դատապարտել են վերջերս արած կոռուպցիոն բացահայտումները՝ «Ադրբեջանի և երրորդ երկրներում ավտոկրատ այլ վարչակարգերի փորձերը՝ ապօրինի միջոցներով ազդեցություն ունենալ եվրոպացի որոշում կայացնողների վրա»։ Բանաձևին կողմ է քվեարկել 578 պատգամավոր, դեմ՝ 19, ձեռնպահ՝ 68։ 

Այս երկու դեպքերը ցույց են տալիս, որ եվրոպական օրակարգ կրկին վերադառնում են կոռուպցիայի, բռնաճնշումների հարցերը, և այս առումով Ադրբեջանը կրկին հայտնվել է Արևմուտքի թիրախում: ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ևս Ադրբեջանը կլինի քննարկման հիմնական թեման։ Փաստորեն, վերջրին օրերին Ադրբեջանում մի խումբ լրագրողների և ընդդիմադիր ակտիվիստների ազատ արձակելն այդքան էլ արդյունավետ չէր. Ալիևի «բարի կամքի» այս դրսևորումով Բաքվին չհաջողվեց խաբել Եվրոպային...


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: