ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի 900 քաղաքացի ահաբեկչական կազմակերպությունների անդամ է դարձել

Signature Reads

Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Ադրբեջանի մոտ 900 քաղաքացի է միացել Սիրիայի և Իրաքի ապօրինի զինված կազմավորումներին և ահաբեկչական կազմակերպություններին: Այս մասին «Ինտերֆաքս-Ադրբեջանին» հայտնել են Ազգային անվտանգությունից, փոխանցում է Eadaily.com-ը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ նրանցից շատերը սպանվել են հակաահաբեկչական գործողությունների ժամանակ:

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Իլքար Մուսաևը «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ին հայտնել էր, որ ահաբեկչական կազմակերպություններին միացած 82 անձ Ադրբեջան վերադառնալուց հետո պատասխանատվության է ենթարկվել։ Եվս 151 մարդ ահաբեկչական կազմակերպությունների կազմում ռազմական գործողություներին մասնակցելու համար զրկվել են Ադրբեջանի քաղաքացիությունից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: