ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանից աշխատավոր միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին Ռուսաստանում անվճար բուժօգնություն կտրամադրեն

Lragir.am

ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես՝ Հայաստանից, աշխատանքային միգրանտներն ու նրանց ընտանիքի անդամները Ռուսաստանում ամբողջական բժշկական ապահովագրություն կստանան։

Այդ մասին, իբնչպես տեղեկացնում է Sputnik-Արմենիան, ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հայտնել է ռուս-հայկական առողջապահական երրորդ համաժողովի բացման ժամանակ։

«Համաձայնագիր է նախապատրաստվում այն մասին, որ աշխատանքային միգրանտներն ամբողջական բժշկական ապահովագրություն կստանան»,– ասել է Սկվորցովան։

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է հայկական կողմի համաձայնությունը ստանալ և համապատասխան համաձայնագիր նախապատրաստել։

«Մենք սեղմ ժամկետում կուսումնասիրենք մեր գործընկերների առաջարկը, հայկական կողմից խոչընդոտներ չեն լինի։ Ավելին, մենք մտադիր ենք մեր ներդրումն ունենալ»,– Sputnik Արմենիային ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

Նշվում է, որ բուժօգնության փաթեթը կտարածվի նաև աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների վրա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: