ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միչիգանը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը

St. Hagop Armenian Church

ԱՄՆ-ի Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, հաղորդում է Panorama.am-ը: 

Միչիգանի նահանգի Սենատը ընդունել է բանաձև, որով կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում:

Միչիգանը ԱՄՆ 8-րդ նահանգն է, որը ճանաչում է Արցախի անկախությունը:

Սենատոր Դրիդ Քնեզեկի հեղինակած բանաձևը քվեարկության է դրվել սեպտեմբերի 29-ին նահանգային սենատում, որին մասնակցել են  ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչներ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    19 C°
     
    18°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: