ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ Յոհաննես Հաանն այցելում է Հայաստան

112.International

Յոհաննես Հաանը՝ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատարը, կայցելի Հայաստան հոկտեմբերի 2-ին՝ Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ։ Այս մասին նշվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ: 

Հանձնակատար Հաանը կհանդիպի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին, Վարչապետ Կարեն Կարապետյանին, Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին՝ քննարկելու Արևելյան գործընկերության գագաթաժողովի առաջնահերթությունները և ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման հարցերը։ Դրանք արտացոլված են ԵՄ – Հայաստան նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում և Գործընկերության առաջնահերթություններում, որոնք էլ կսահմանեն առաջիկա տարիներին համատեղ քաղաքականության առաջնահերությունները։

ՀՀ կրթության նախարարի հետ ուղեկցությամբ նա նաև կհանդիպի երիտասարդ հայ ուսանողների և կքննարկի ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության հետագա ոլորտները, որոնք հիմնականում ուղղված կլինեն, ի թիվս այլոց, նորարարությանը և հմտությունների զարգացմանը։

Առաքելությանն ընդառաջ՝ Հանձնակատար Հաանն ասաց. «Սա շատ կարևոր տարի է ԵՄ – Հայաստան հարաբերությունների համար, քանի որ մենք ընդլայնում և խորացնում ենք մեր համագործակցությունը փոխադարձ շահերի հիման վրա։ ԵՄ-ն պատրաստ է ստորագրել նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանի հետ։ Համաձայնեցված Գործընկերության առաջնահերթությունների հետ միասին սա կձևավորի մեր համագործակցությունը, որի շրջանակներում մենք պլանավորում ենք ներդրում կատարել, ի թիվս այլ ոլորտների, կրթության և նորարարության ոլորտներում, քանի որ հմտությունների զարգացումը առանցքային է Հայաստանի ապագայի համար։ Իմ այցելությունը, որի ընթացքում կքննարկվեն նաև «2020թ.-ի 20 արդյունքների» ուղղությամբ մեր համատեղ առաջընթացը, նաև նախապատրաստական գործողություն է Արևելյան գործընկերության հաջորդ գագաթաժողովի համար։ Այդ արդյունքները նպատակ ունեն ՀՀ քաղաքացիների առօրյա կյանքում շոշափելի օգուտներ բերել»։ 

Այցելության շրջանակներում հանձնակատար Յոհաննես Հաանը և Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը հանդես կգան մամուլի հայտարարություններով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2024
       
    30.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: