ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կատալոնիայի կողմից անկախության հռչակումը Մադրիդին կստիպի դիմել ծայրահեղ միջոցի. Լուիս Ռ. Կորտեգուրեա (ԲԱՑԱՌԻԿ)

Կատալոնիայի անխակության հանրաքվեի արդյունքների և հնարավոր զարգացումների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Կանզասի համալսարանի Պատմության ֆակուլտետի պրոֆեսոր Լուիս Ռ. Կորտեգուրեայի հետ (հետազոտության հիմնական ոլորտը՝ ժամանակակից Իսպանիայի վաղ շրջան):

 

- Բավական դժվար պայմաններում Կատալոնիան կարողացավ անկախության հանրաքվե անցկացնել: Ինչպե՞ս եք գնահատում այդ գործընթացը: Կարո՞ղ է այն համարվել օրինական:

- Կատալոնիայում անցյալ կիրակի տեղի ունեցած քվեարկությունը քաղաքական հաղթանակ էր անկախության կողմնակիցների համար և լուրջ պարտություն էր կենտրոնական կառավարության համար, որը խոստացել էր, որ քվերարկություն տեղի չի ունենա: Մասնակցության բարձր մակարդակը, որը խախտել է հանրաքվեի օրինականության մասին դատական հրամանները և քվեարկությունը դադարեցնելու համար ոստիկանության արտակարգ տեղակայումը, հակասում են իսպանական կառավարության պնդումներին, որ հանրաքվեն չի կայացել: Սակայն, հանրաքվեի արդյունքների վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ՝ հաշվի առնելով բազմաթիվ ընտրատեղամասերում քաոսային իրավիճակը, առգրավված քվեաթերթիկները և այն փաստը, որ ոստիկանությունը կանխել է որոշ մարդկանց քվեարկությունը: Ընդ որում, քվեարկության արդյունքները հաստատած հանձնաժողովը հրաժարական էր տվել հանրաքվեից մի քանի օր առաջ` դատարանի կողմից սահմանված տուգանքներից խուսափելու համար: Հետևաբար, արդյունքների օրինականությունը հստակ չէ: Այն փաստը, որ քվեարկությանը մասնակցել  է ընտրողների մոտ հիսուն տոկոսը, նույնպես հարվածում է քվեարկության օրինականությանը:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ գործընթացում պաշտոնական Մադրիդի գործողությունները:

- Մադրիդի կենտրոնական կառավարությունը պնդում է, որ հասել է իր նպատակին կանոնավորված և հարթ կերպով կանխել հանրաքվեի ացնակցումը: Սակայն, շատերի մոտ զգացողություն կա, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Դատարանների կողմից հանրաքվեն անօրինական ճանաչելու, հանրաքվեի համար ծախսեր թույլ չտալու նպատակով կատալոնական ֆինանսների վրա վերահսկողություն սահմանելու և վերջապես ոստիկանների տեղակայման միջոցով հանրաքվեի անցկացումը խոչընդոտելու ջանքները հակառակ ազդեցությունն ունեցան կատալոնական իշխանությունների և անկախության կողմնակիցների վրա:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հավաստիացնում է, որ իր կառավարությունը կշարունակի հետևել Իսպանիայի սահմանադրությունը պաշտպանելու պատշաճ ընթացքին, սակայն այս ռազմավարությունը ոչ միայն ձախողեց հետ պահելու հազարավոր մարդկանց փողոցներում կատալոնական հանդուգն իշխանություններին աջակցելուց, այլ այն հանգեցրել է ոստիկանության ուժերի անարդյունավետ օգտագործման, ինչը մեծ հարված հասցրեց կենտրոնական կառավարությանը միջազգային աջակցությանը:

- Ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել: Կողմերն երկխոսություն կսկսե՞ն:

- Կատալոնական իշխանությունները շարունակում են միջազգային միջնորդության կոչ անել՝ այդ դերում նախընտրությունը տալով Եվրամիությանը, որը հրաժարվել է միջամտել մի բանին, որն իր կարծիքով հանդիսանում է Իսպանիայի ներքին գործը: Կատալոնիայի նախագահ Կառլես Պուչդեմոնը կիրակի հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքները շուտով կներկայացնի Կատալոնիայի խորհրդարանին: Վերջինս անցյալ ամիս հաստատեց մի օրենք, որով նախատեսվում էր անկախության միակողմանի հռչակում, եթե քվեարկության արդյունքները լինեն հօգուտ անկախության:

Մադրիդի իշխանությունները չեն հայտարարել, թե ինչ քայլեր կձեռնարկեն, բայց անկախության հռչակումը կարող է Մադրիդին ստիպել կիրառել Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը բացառիկ դեպքերում թույլ է տալիս իսպանական կառավարությանն անմիջական իշխանություն հաստատել ինքնավար կառավարության վրա: Սա  ծայրահեղ միջոց է, որն երբեք չի կիրառվել ժողովրդավարական կառավարման 40 տարիների ընթացքում: Իսպանական միջնորդության այլ առաջարկները դեռևս քիչ են, ուստի ապագան մնում է մշուշոտ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: