Թուրքիայում ներկայումս ապրում է 37․055 ծպտյալ հայ ընտանիք. թուրք գործիչ
Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ծավալած իր գործունեությամբ և հակահայ տրամադրություններով հայտնի թուրքական «ASİMDER» միության նախագահ Գյոքսել Գյուլբեյն անդրադարձել է Թուրքիայում բնակվող ծպտյալ հայերի հարցին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «İhlas» լրատվական գործակալությանը։
Գյուլբեյը նշել է, որ «հայերի տեղահանության» (այսինքն՝ Հայոց ցեղասպանության) ժամանակ իրենց տներից հեռանալ չցանկացող հայերը քողարկվել են քրդերի, ալևիների, թուրքերի անվան տակ և այսօր ծպտյալ հայերը Թուրքիայում մեծ թիվ են կազմում։ Որպես ապացույց թուրք գործիչը հիշեցրել է նաև Պոլսո հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանի այն հայտարարությունը, թե Թունջելիի բնակչության 90 տոկոսը հայեր են։
«ASİMDER»-ի նախագահի խոսքով, տարբեր ուսումնասիրությունների և հաշվարկների համաձայն, Թուրքիայում ներկայումս ընդհանուր առմամբ ապրում է 37․055 ծպտյալ հայ ընտանիք։ «Այսպես, Դիարբեքիրում 1.000 հայ ընտանիք ապրում է քրդի, ասորու կամ ալևիի անվան տակ, Մալաթիայում 3․655 հայ ընտանիք, Էլազըղում՝ 1000, Թունջելիում՝ 2․000, Սիիրթում ՝ 1․200, Երզնկայում (թրք․ Էրզինջան)՝ 1․300, Սեբաստիայում (թրք․ Սիվաս)՝ 2․000, Քահրամանմարաշում՝ 3․000 հայ ընտանիք իրեն ներկայացնում է որպես քուրդ կամ ալևի:
Կեսարիայում կա 5.000 հայ ընտանիք, ովքեր քողարկված են որպես թուրք, Վանում 4․000, Ադըյամանում՝ 1․600 հայ ընտանիք ծպտված է քրդի անվան տակ, Շանլըուրֆայում 3․000 ընտանիք ներկայանում է որպես արաբ կամ քուրդ, Մարդինում 1․500 հայ ընտանիքում ներկայանում է որպես արաբ, Ադանայում 2000 հայ ընտանիք քողարկվում է քրդի, արաբի կամ ալևիի անվան տակ»- հայտարարել է Գյուլբեյը։
Հայատյաց գործչի պնդմամբ՝ մեծ թվով հայեր կան Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) և Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) կազմում։ Քյուլբեյը նշել է նաև, որ իրենք ամենայն ուշադրությամբ հետևում են ծպտյալ հայերին և ցանկանում են, որ պետական կառույցները համապատասխան միջոցներ ձեռք առնեն՝ նրանց բացահայտելու ու վերահսկելու համար։
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 71%
Քամի՝ 0,51 կմ/ժ