ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիացի ինժեներները մետաղական կամուրջներ կկառուցեն Հայաստանում

mtcit.am

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց ֆրանսիական երեք ինժեներական ընկերությունների ներկայացուցիչների, ովքեր ժամանել են Հայաստան` մասնակցելու հայ-ֆրանսիական գործարար համաժողովին, տեցեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Մետաղական կամուրջների շինարարության, ենթակառուցվածքների բարելավման ոլորտում մասնագիտացած ընկերության ներկայացուցչի հետ քննարկվեց նրանց փորձը Հայաստանում ներդնելու հնարավորությունը։ 

Նախարարը ներկայացրեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», դրանում ներառված անհրաժեշտ ենթակառուցվածքները, քննարկվեցին համատեղ աշխատելու հեռանկարները։

Հանդիպմանը ներկա մյուս ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր մասնագիտացած են տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության, ճոպանուղիների կառուցման ոլորտներում, քննարկվեցին գործակցության հնարավոր ուղղությունները և երկկողմ հետաքրքրությունները։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: