ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տնտեսական ճգնաժամի պատճառով ԵՄ-ում մոտ 59 մլն աշխատատեղ կարող է փակվել. FT

REUTERS/Yves Herman

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամի պատճառով Եվրամիությունում վտանգի տակ է հայտնվել մոտ 59 միլիոն աշխատատեղ: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում կատարելով McKinsey and Company միջազգային խորհրդատվական ընկերությանը:

Պարբերականի տվյալներով՝ ներկայիս դրությունը կարող է ազդել ԵՄ մասնավոր սեկտորում զբաղվածների ավելի քան մեկ քառորդին: Վերլուծաբանների գնահատականների համաձայն՝ ամենամեծ հարվածը կստանան հանրային սննդի, ինչպես նաև բնակելի և հյուրանոցային սեկտորները, որին բաժին է հասնում ռիսկի գոտում հայտնված աշխատատեղերի 70 տոկոսը:

Ըստ McKinsey-ի «հոռետեսական սցենարի»՝ ԵՄ երկրներում գործազրկությունը կարող է կրկնապատկվել՝ 2021 թվականին հասնելով մինչև 11,2 տոկոսի և մինչև 2024 թվականը դժվար թե վերադառնա նախաճգնաժամային մակարդակին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: