ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի ժողովրդական արտիստները դատվում են շորտերի պատճառով

©Foto: Instagram / meleyeke_esedova

Ադրբեջանի պետական դրամատիկական թատրոնի հայտնի դերասաններ, Ադրբեջանի ժողովրդական արտիստներ Ռամիզ Մելիքի և Մալեյքա Ասադովի միջև սկանդալ է հասունացել: Այս մասին հաղորդում է Sputnik Азербайджан-ը:

Վեճի առիթ է հանդիսացել Ռամիզ Մելիքի քննադատությունն իր գործընկերոջ նկատմամբ: Նրա կարծիքով ժողովրդական արտիստի կոչում վայելող կինը սոցիալական ցանցերում չպետք է լուսանկարներ տեղադրի բաց զգեստներով, մասնավորապես` մինի շորտերով: Նրա խոսքերը  հունից հանել են Ասադովին, ով այժմ սպառնում է դատի տալ դերասանին:

Դերասանուհին հայտարարել է, որ Ռամիզ Մելիքն օր ծերության որոշել է վիճաբանել բոլորի հետ և  դուրս թափել երկար տարիներ թաքցրած զայրույթը:

Նա չի պատրաստվում ներել դերասանին և հայտարարել է, որ մտադիր է դատի տալ նրան, քանի որ նա վիրավորել է իր մահացած ծնողներին:

Ասադովան խնդրել է,  որ իրեն այլևս չանհանգստացնեն այդ առիթով, քանի որ իր մամուլի քարտուղարն անձամբ կհայտարարի, թե ինչպես կընթանա դատավարությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: