Կատալոնիա, Իրաքյան Քրդստան, Արցախ. տեղին է արդյո՞ք համեմատությունը
Կատալոնիայում և Իրաքյան Քրդստանում կազմակերպված հանրաքվեները դարձան տարաբնույթ մեկնաբանությունների առիթ, որոնցում, այդ թվում՝ զուգահեռներ էին անցկացվում նաև Արցախի ինքնորոշման գործընթացի հետ: Նախևառաջ պետք է հստակ արձանագրել, որ ցանկացած միավորի ինքնորոշման գործընթաց յուրահատուկ է՝ պայմանավորված օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք գործոններով, և անգամ որոշակի նմանությունները դեռևս բավարար չեն տարբեր գործընթացների համեմատության համար:
Կատալոնիայի և Իրաքյան Քրդստանի հանրաքվեների և Արցախի ինքնորոշման գործընթացի հետ կապված թերևս կարելի է առանձնացնել մի քանի դիտարկում՝
1. Կատալոնիայում և Իրաքյան Քրդստանում կազմակերպված հանրաքվեներն ինքնորոշման իրավունքի թեման կրկին ակտուալ դարձրեցին միջազգային օրակարգում: Այս ամենը ԼՂՀ-ի կամ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա ուղղակի որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Սակայն, ստեղծված ֆոնը և միջազգային հանրության մոտ առկա հետաքրքրությունը բավական լավ հնարավորություն են Արցախի ժողովրդի ինքնորոշման գործընթացի վերաբերյալ իրազեկման ակցիաներ կազմակերպելու համար:
2. Ե՛վ Կատալոնիայի, և´ Իրաքյան Քրդստանի ինքնորոշման գործընթացների ֆոնին առավել քան ընկալելի է դառնում Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարը: Ի տարբերություն կատալոնացիների, ովքեր բնակվում են արևմտյան ժողովրդավարության տիպիկ մոդել հանդիսացող Իսպանիայի կազմում, որտեղ սեփական իրավունքների պաշտպանության հետ կապված երբեք խնդիրների չեն բախվում, և, ի տարբերություն Իրաքյան Քրդստանի քրդերի, ովքեր 2005թ-ին Բաղդադից լայն ինքնավարություն ստացան և որոշ դեպքերում անգամ իրականացնում էին կենտրոնական իշխանությունների գործառույթները, Խորհրդային Ադրբեջանի մաս կազմող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչությունը մշտապես ենթարկվել է խտրական քաղաքականության, և ավելին՝ Բաքվի կողմից հետևողականորեն իրականացվել է հայաթափման քաղաքականություն: Անշուշտ, նման պայմաններում ինքնորոշման գործընթացն առավել քան ընկալելի և տրամաբանական է, ավելին՝ այն ֆիզիկական անվտանգության երաշխիք է: Հատկանշական է նաև այն, որ Ադրբեջանի անկախացումից հետո հայատյացության քաղաքականությունը նոր թափ է ստացել, իսկ հայերի նկատմամբ անհանդուրժողականության սերմանումը ստացել է բավական համակարգված բնույթ:
3. Ինչ վերաբերում է Կատալոնիայի և Իրաքյան Քրդստանի հանրաքվեների և 1991թ Արցախում կազմակերպված հանրաքվեի միջև զուգահեռներին, ապա միանշանակ կարելի է պնդել, որ Արցախի հանրաքվեի իրավական հիմքերը և դրա անցկացման գործընթացն անհամեմատ ամուր են: Կատալոնիայի հանրաքվեն խնդիրներ ունի ոչ միայն լեգիտիմության հետ կապված, այլ անգամ գրանցված մասնակցության (հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 50%-ից պակաս մարդ), կազմակերպվածության հետ: Ինչ վերաբերում է Իրաքյան Քրդստանի հանրաքվեին, ապա բավական վիճելի է հանրաքվեի կազմակերպման գործընթացը, քանզի թե՛ կառավարության, թե՛ խորհրդարանի լիազորությունների ժամկետը վաղուց ավարտվել է (ընտրությունները հետաձգվել են ԻՊ դեմ պայքարի պատճառաբանությամբ): Բացի այդ, քիչ չեն նաև հանրաքվեի ժամանակ արձանագրված կոպիտ ընտրախախտումների դեպքերը:
Ամփոփելով կարելի է նշել, որ Կատալոնիայի և Իրաքյան Քրդստանի հանրաքվեները, անկախ արդյունքներից, հանդիսանում են այդ երկու միավորների ինքնորոշման գործընթացի բավական կարևոր հանգրվան, և անշուշտ փոխում են թե՛ այդ գործընթացների բնույթը, թե՛ միջազգային ընկալումները:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ