ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը կրկին մտադիր է չեղարկել Իրանի հետ գործարքը. իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում ԱՄՆ նախագահը

livetradingnews.com

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է եկող շաբաթ հայտարարել Իրանի հետ միջուկային գործարքի չեղարկման մասին: Այս մասին այսօր հայտնել է Washington Post-ը՝ հղում անելով Իրանի նկատմամբ Սպիտակ տան ռազմավարության վերաբերյալ հատուկ ճեպազրույցի ժամանակ տեղեկություն ստացած մարդկանց:

Պետք  նկատել, որ Թրամփի վարչակազմից բավականին հակասական հայտարարություններ են հնչում Իրանի  վերաբերյալ: Այսպես, նախագահ Թրամփը շարունակում է պնդել, որ Իրանի հետ գործարքն ԱՄՆ-ի համար շահավետ չէ: «Մենք չպետք է թույլ տանք, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի: Իրանի վարչակարգն աջակցում է ահաբեկչությանը և բռնություն է արտահանում», - հայտարարել է Թրամփը ԱՄՆ ռազմական ղեկավարության հետ նախօրեին ունեցած հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, ԱՄՆ-ը պետք է վերջ դնի Թեհրանի «միջուկային հավակնություններին»: «Նրանք չեն հետևել համաձայնագրի պայմաններին», - հավելել է Թրամփը:

Թրամփի այս հայտարարությանը նախորդել էր Պենտագոնի ղեկավար Ջյեմս Մեթիսի և պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունները, որ Իրանը հետևում է Միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններին և, որ այդ համաձայնագիրը շահավետ է ԱՄՆ-ի համար:

Արդյունքում, դժվար է կանխատեսել, թե ինչ որոշում կկայացնի Թրամփը Իրանի վերաբերյալ: Ենթադրվում է, որ իր որոշման ժամանակ ամերիկյան նախագահը կհայտարարեի հոտեմբերի 15-ին Կոնգրեսում Իրանի հետ գործարքի ընթացքի վերաբերյալ իր ելույթում:

Մոսկվայում հույս են հայտնել, որ ԱՄՆ նախագահի վերջնական որոշումը միջուկային գործարքի վերաբերյալ կլինի հավասարակշռված: «Մենք կարծում ենք, որ այդ ծրագիրը միջազգային հանրության իսկապես կարևորագույն ձեռքբերումներից էր, որ դրա իրագործումն իրական ներդրում է ունենում միջուկային զենքի չտարածման ռեժիմի ամրապնդման գործում և շատ կարևոր կլիներ այն ամբողջ ծավալով և ամբողջ չափով պահպանելը: Իհարկե, ԱՄՆ-ի մասնակցությունն այս իմաստով բավական նշանակալի գործոն կլիներ»,- այս կապակցությամբ նշել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Գործարքի կողմերից մյուսը՝ ԵՄ-ն գործարքից ԱՄՆ-ի հնարավոր հրաժարվելու մասին լուրերի կապակցությամբ հույս է հայտնել, որ համաձայնագրի բոլոր կողմերը կշարունակեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները: ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Քաթրին Ռեյն այս կապակցությամբ հիշեցրել է Մոգերինիի հնչեցրած դիրքորոշումն առ այն, ՄԱԿ-ի ԱԽ կողմից հավանության արժանացած միջուկային զենքի չտարածման համաձայնագիրն աշխատում է և տալիս է արդյունքներ, ինչը հաստատում է նաև ԱԷՄԳ-ի կողմից: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ՄԱԿ Անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել, որով հաստատել է, որ Թեհրանը կատարում է միջուկային համաձայնագրով ստանձնած բոլոր պարտականությունները: Ստացվում է, որ միջազգային հանրությունն, այդ թվում՝ ամերիկյան քաղաքական վերնախավը, պնդում են, որ գործարքն արդյունավետ է և աշխատում է, իսկ նախագահ Թրամփը միանգամայն հակառակ կարծիք ունի:

Ի՞նչ նպատակ է հետապնդում Թրամփը: Նախ, միջուկային գործարքից դուրս գալու մասին Թրամփի հայտարարությունը չի նշանակում, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս գործարքից. համաձայնագիրը կրկին ուղարկվելու է Կոնգրեսի քննարկման, ինչը հնարավորություն կտա Իրանի նկատմամբ նոր, միակողմանի պատժամիջոցներ սահմանել, մյուս կողմից Թրամփի հայտարարությունը կարող է պայմաններ ստեղծել գործարքի պայմանների վերանայման համար, ինչը սակայն Իրանում բացառում են: Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իրենք գործարքից դուրս կգան միայն ԱՄՆ-ի կողմից իր պարտավորությունների խախտման դեպքում: Սակայն, կարծում ենք, որ Թեհրանում ավելի խելամիտ կգտնվեն և ուղղակի Թրամփի հայտարարության հիման վրա դուրս չեն գա գործարքից, որը իրանական ներկայիս իշխանությունները սեփական ժողովրդին ներկայացնում են որպես մեծ հաղթանակ և տնտեսական առաջընթացի երաշխիք:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: