ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հրդեհ Երևանի Բաղրամյան պողոտայում. կա մեկ զոհ

panorama.am

Հոկտեմբերի 9-ին, ժամը 06:59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 68 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:41-ին, մարվել՝ 07:50-ին:

Այրվել են 47-րդ բնակարանի (2-րդ հարկ) ննջասենյակը (մոտ 20 քմ) և խոհանոցը (6 քմ)՝ գույքով, ջերմահարվել՝ պատշգամբը (2 քմ), իսկ 50-րդ բնակարանում (3-րդ հարկ)՝ պատուհանի 3 փայտե շրջանակները և վարագույրը:

Թիվ 47 բնակարանի ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերվել է Ռ. Հ.-ի ծնվ. 1940թ. դին, որը, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դուրս է բերվել բնակարանից:

1975 թ. ծնված Ա. Հ.-ը ծխահարվել է, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: