Ադրբեջանական «ֆարսը» Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը շարունակում է առկախված մնալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին ամիսներին ակտիվորեն աշխատում էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ (վերջին հանդիպումը կայացել է 2016թ. հունիսին), և ի վերջո հոկտեմբերի սկզբին տարածաշրջանային այցի արդյունքում նրանք հանդիպման համաձայնություն ստացան երկու երկրների նախագահներից:
Սակայն, համանախագահների այցից և հանիպմանն իր համաձայնությունը տալուց հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 9-ին նախարարների կաբինետի նիստի ժամանակ հայտարարեց, որ Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը վերսկսվում է առանց որևէ նախապայմանի: Նրա խոսքով՝ Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից:
Նախապայմաններ ասելով՝ Ալիևը թերևս նկատի ունի 2016թ-ի մայիսի 16-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացմանը և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն առնչվող այլ հարցերի: Պետք է ընդգծել, որ սրանք, ինչպես Ալիևն է փորձում ներկայացնել, նախապայմաններ չեն, որոնք պնդում է հայկական կողմը, այլ հանդիպումների արդյունքում ձեռք բերված հստակ պայմանավորվածություններ են, որոնց միջնորդների ներկայությամբ իր համաձայնությունն է տվել այդ թվում հենց ինքը՝ Ադրբեջանի առաջնորդը: Ինչպես երևում է, Ալիևը խնդիրներ ունի նախապայմանի և պայմանավորվածության տարբերակման հարցում: Նման շփոթը թերևս կարելի է բացատրել այն հանգամանքով, որ պաշտոնական Բաքուն իր կողմից ստանձնած պարտավորվածություններից հրաժարվելու բավական մեծ «փորձ» ունի: Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները ևս բացառություն չեն, քանզի ձեռք բերված պայմանավորվածություններից որևէ մեկի կյանքի կոչման ուղղությամբ ադրբեջանական կողմը ոչ մի տեսանելի քայլ չի կատարել և այժմ փորձում է դրանք ձևախեղել և հրաժարվել դրանցից: Այս կարևոր գործոնի վրա է ուշադրություն հրավիրվում նաև ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանի հայտարարությունը՝ ի պատասխան Ալիևի: Հակոբյան, Ալիևի հայտարարությունը որակելով սադրանք, մասնավորապես ընդգծել է, որ բանակցությունների գնալու հայկական կողմի համաձայնությունը որևէ կերպ չի նշանակում մեր դիրքորոշման փոփոխություն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կամ հետքայլ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանավորվածությունների կատարման հրամայականից:
Առաջանում է հարց՝ ինչու՞ բանակցային սեղանի շուրջ հանդիպմանն ընդառաջ Ալիևը կատարեց նման սադրիչ հայտարարություն: Հաշվի առնելով պաշտոնական Բաքվի՝ նախկինում դրսևորած նմանատիպ պահվածքը՝ կարելի է ենթադրել, որ Ալիևը նպատակ ունի հարված հասցնել բանակցային գործընթացին: Հստակ գիտակցելով, որ բանակցությունների միջոցով հնարավոր չէ հասնել իր մաքսիմալիստական նպատակներին (որոնք տարիներ շարունակ Ադրբեջանի ժողովրդին է ներկայացնում պետական քարոզչությունը), Ալիևը խնդիր ունի տապալել հերթական բանակցությունները: Սակայն, ոչ միայն պարզապես տապալել, այլ դա անել հայկական կողմի միջոցով, այսինքն՝ նախապատրաստվող հանդիպմանն ընդառաջ նման սադրիչ հայտարարություններով հայկական կողմին դրդել ապակառուցողական պահվածքի, օրինակ՝ հանդիպումից հրաժարվելը:
Բանակցային գործընթացի վրա ազդելու փորձից բացի, Ալիևի հայտարարությունը որոշակի հաղորդագրություններ է պարունակում նաև ադրբեջանական հանրության համար: Արդեն 14 տարի միանձնյա իշխող Ալիևը բավական լավ է տիրապետում հանրային տրամադրությունները մանիպուլացնելու արվեստին: Եվ, ինչպես նախկինում, փորձ արվեց սեփական հանրությանը մատուցել այն թեզը, թե բանակցային գործընթացում թելադրողը Ադրբեջանն է, իսկ հայկական կողմը միայն ստիպված է հաշտվել իրավիճակին: Թեև ադրբեջանական հանրությունը եղել է հիմնական թիրախային լսարանը, սակայն, հաշվի առնելով տեղակատվության տարածման ժամանակակից հնարավորությունները, չենք կարող բացառել, որ հայկական հանրային շրջանակներում բացասական ֆոնի ստեղծման հնարավորությունը ևս դիտարկվել է, ինչի մասին է վկայում ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարբեր լեզուերով Ալիևի հայտարարության բավական լայն տարածումը:
Բանակցային գործընթացի վրա ազդելու Բաքվի մտադրության մասին է խոսում նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում հերթական սրացումը: Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով հայկական կողմն անգամ ունեցավ զոհ: Վերջին տարիներին նախագահների հանդիպումից առաջ Ադրբեջանը մշտապես մեծացնում է լարվածությունը սահմանագծում՝ նպատակ հետապնդելով ճնշում գործադրել հայկական կողմի վրա կամ նրան դրդել տապալել բանակցային գործընթացը:
Ինչ վերաբերում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, ապա միանշանակ կարող ենք պնդել, որ դրանք շարունակում են մնալ օրակարգում: Միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, սահմանագծից դիպուկահարների հեռացման և փոխվստահության միջավայրի ամրապնդմանն ուղղված նման այլ քայլերի կարևորության մասին բազմիցս բարձրաձայնել են ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այլ նաև ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարները: Ասվածի վերջին օրինակներից էր Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի կողմից հոկտեմբերի սկզբին արված հրապարակային հայտարարությունը, որում նա իր աջակցությունն է հայտնում դիպուկահարների հետ քաշման, դիտորդների թվի մեծացման, հրադադարի խախտումները հայտնաբերող համակարգերի տեղադրման առաջարկներին:
Ամփոփելով վերոնշյալը, փաստացի կարող ենք եզրակացնել, որ Ղարաբաղյան համակարտության կարգավորման գործընթացը պայմանականորեն կարելի է տարանջատել երկու մասի՝ բուն քաղաքական գործընթաց և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված գործողություններ, որն էլ հիմնվում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի առաջարկների վրա: Բացարձակ միանշանակ չէ, որ նախագահների նախատեսվող հանդիպմանը քննարկվելու է միայն քաղաքական գործընթացը: Ըստ էության, քաղաքական հարթությունը և Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման քայլերն այժմ դիտարկվում են որպես զուգահեռ գործընթացներ, ինչպես այդ մասին նախկին մի քանի հայտարարություններում ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:
Ըստ էության, Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացը տապալելու փորձերը շարունակում են և շարունակվելու են, քանի որ Ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է Ալիևի իշխանության պահպանման կարևոր գրավական: Հենց հակամարտության գործոնն է ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգտագործվում հասարակ ադրբեջանցիների քաղաքական և քաղաքացիական ազատությունների սահմանափակումները, նրանց իրավունքների ոտնահարումները «լեգիտիմացնելու» համար, բացի այդ, այն հնարավորություն է տալիս տարաբնույթ սխեմաներով միլիարդավոր դոլարներ յուրացնել արտաքին քաղաքան և ռազմական նպատակներով հատկացվող գումարներից, որի վերջին ապացույցներից էր «Ադրբեջանական լվացքատան» սկանդալը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ