ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մադրիդի վերջնագիրը Կատոլանիային. հնարավոր զարգացումներ

Jorge Guerrero / AFP

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի կառավարությանը 8 օր է տվել, որպեսզի այն հրաժարվի անկախություն հռչակելուց, հակառակ դեպքում Իսպանիան կչեղարկի Կատալոնիայի ինքնավարությունը և կսահմանի անմիջական կառավարում Մադրիդի կողմից ։

Կատալոնիայի կառավարությունը պատասխան տալու համար ժամանակ ունի մինչև հոկտեմբերի 16։ Եթե Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեոնը հաստատի, որ Կատալոնիան անկախություն է հռչակել, նրան ևս 3 օր կտրվի՝ սխալն ուղղելու համար։ Հակառակ դեպքում կգործի 155 հոդվածը, որը թույլ կտա Ռախոյին լուծարել տարածաշրջանային կառավարությունը։

Հիշեցնենք, Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հոկտեմբերի 10-ին ստորագրել է Իսպանիայից տարածաշրջանի անկախության մասին հռչակագիրը, սակայն ինքնավարության խորհրդարանին կոչ է արել հետաձգել անկախության հռչակումը՝ Մադրիդի հետ երկխոսություն սկսելու համար:

Կատալոնական իշխանությունները բանակցությունների ժամանակ մտադիրն են ներգրավել միջազգային միջնորդներ, սակայն իսպանական իշխանությունները կտրականապես դեմ են դրան: Ինչպես երևում է իսպանական կառավարության հայտարարությունից, Մադրիդն ավելի հակված է կոշտ միջոցառումներ կիրառելու կատալոնական ըմբոստ իշխանությունների դեմ՝ կատալոնացիների անջատողական հետագա տրամադրություններն արմատախիլ անելու համար:

Կենտրոնական իշխանությունները մտադիր են Կատալոնիայի նկատմամբ ուղիղ վերահսկողություն հաստատել, սակայն հարկ է նշել, որ իսպանական սահմանադրությունը ինքնավարության ամբողջական չեղարկում ևս չի նախատեսում: Միևնույն ժամանակ սահմանադրությունում չի հստակեցվում, թե որքան կարող է տևել ժամանակավոր ուղիղ կառավարումը: Բացի այդ, Մադիդը կարող է ինքնավարությունում արտահերթ ընտրություններ նշանակել՝ այդպիսով իշխանությունից հեռացնելով անկախության կողմնակիցներին:

Սակայն, պետք է նկատել, որ սա հարցի վերջնական լուծում չի կարող լինել և Մադրիդի կոշտ միջոցառումները կարող են միանգամայն հակառակ ազդեցությունն ունենալ կատալոնացիների վրա: Թերևս կատալոնացիների անջատողական տրամադրությունները կարող է զսպել 2010 թվականին Իսպանիայի Սահմանադրական դատարանի կողմից ինքնավարության իրավունքների սահմանափակումների վերացումը: Դրանք վերաբերում են լեզվին, ֆինանսներին և ազգային ինքնորոշմանը:

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: