ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի թիկնազորը սկսել է օգտագործել տեղական արտադրության զենքեր

azatutyun.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորը սկսել է օգտագործել թուրքական արտադրության MPT-76 ինքնաձիգեր: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ,  այդ մասին հրահանգ է տվել անձամբ Թուրքիայի նախագահը:

Ընդգծվում է, որ Էրդողանը հոկտեմբերի 13-ին Թուրքիայի նահանգապետների հետ հանդիպման ժամանակ նշել է  ազգային արտադրության սպառազինության օգտագործման կարևորության մասին:
Ավելի վաղ ԱՄՆ-ն արգելել էր  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահներին ամերիկյան արտադրության զենք վաճառել:

Հատկանշական է, որ այդ ինքնաձիգերը կօգտագործեն ոչ միայն Էրդողանի թիկնապահները, այլև Էրդողանի ելույթների ժամանակ անվտանգությունն ապահովող ոստիկանները:
Հիշեցնենք, որ մայիսի  16-ին  ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝  բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Էդ Ռոյսը պահանջել է պատասխանատվության ենթարկել բախումը հրահրած Թուրքիայի նախագահի թիկնապահներին: Սենատոր Ջոն Մըքքեյնը պահանջել էր արտաքսել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին:

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: