ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջազգային հարթակում ադրբեջանցիները հերթական անգամ սադրանքի են դիմել Արցախի դեմ

Հոկտեմբերի 12-ից 14-ը ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում ընթացող «Ինվետեքս 2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում ներկայացված էր նաև Արցախի Հնրապտետությունը, փոխանցում է Արցախպրեսը:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության տեղեկացմամբ՝ Արցախը՝ որպես զբոսաշրջային ուղղություն հետաքրքրություն է առաջացրել տուրիզմի ոլորտի մասնագետների և ցուցահանդեսի այցելուների մոտ։

Գերատեսչության աշխատակիցների կողմից տարվել են արդյունավետ աշխատանքներ՝ ուղղված տեղում Արցախի զբոսաշրջային ներուժի մասին տեղեկացվածության բարձրացմանը։

Ցուցահանդեսի ընթացքում տեղ են գտել նաև ադրբեջանցիների սադրանքները։ Այսպես, ցուցահանդեսի ողջ ընթացքում բոլոր հնարավոր միջոցներով Ադրբեջանի Հանրապետության մի շարք պաշտոնական անձինք, համայնքի ներկայացուցիչներ փորձում էին ճնշում գործադրել ցուցահանդեսի կազմակերպիչների վրա՝ ԱՀ պատվիրակության աշխատանքները դադարեցնելու պահանջով։ Հասկանալով, որ իրենց ջանքերը ապարդյուն են՝ ցուցահանդեսի վերջին օրը մի խումբ ադրբեջանցիներ փորձել են տեղում խոչընդոտել Արցախի տաղավարի աշխատանքները՝ լարվածություն ստեղծելով տաղավարի շուրջ։ Սակայն ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հաջողվեց կասեցնել նաև այդ սադրանքը և ցուցահանդեսի անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ ադրբեջանցիները դուրս են հանվել ցուցահանդեսի տարածքից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0 կմ/ժ
    14 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: