ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս բլոգերի արկածներն ադրբեջանական սահմանին. նրան կասկածում էին հայ լինելու մեջ

primechaniya.ru

LiveJournal-ում վերջին գրառման մեջ maximus101 մականունով ռուս ճանապարհորդ–բլոգերը ռուս–ադրբեջանական սահմանը հատելու գործընթացը «ուրախ» է անվանում :

«Ռուս–ադրբեջանական սահմանի հատումը, ինչպես ընդունված է, «ուրախ» անցավ, ես որոշել էի Դաղստանից Բաքու մեկնել գնացքով, որպեսզի գոնե պառկած մասնակցեմ «զվարճալի» ծրագրին, որն այստեղ կազմակերպում են ռուս և ադրբեջանցի սահմանապահները, ոչ թե ընդհանուր հերթի մեջ կանգնած սպասել սահմանային անցակետում։

Ինչպես հայտնի է, և՛ նրանք, և՛ սրանք ակտիվ կերպով տարբեր ձևի ահաբեկիչներ են փնտրում։ Մերոնք` իսլամական, ադրբեջանցիները` հայկական, իմ «բախտը բերեց», որ ես, միաժամանակ, բոլորին էլ նման էի:

Թուրքիայի և Ուզբեկստանի կնիքների առկայությամբ ես դարձա ռուս սահմանապահների հաճախորդը, իսկ վաղուց Հայաստան այցելելու փաստիը խոստովանելով՝ ես գնացքը կանգնեցրեց ամբողջ մեկ ժամով, արդեն՝ Ադրբեջանի տարածքում։ Ընդ որում, անձնագրիս մեջ հայկական հետքի իսպառ բացակայությունը չհանգստացրեց ադրբեջանցի սահմանապահներին, նրանք ստիպում էին ինձ նորից ու նորից լրացնել միևնույն թուղթը, որտեղ ամենակարևորը «ազգություն» տողն էր։ Նրանք, չգիտես ինչու, կարծում էին, որ եթե մի քանի անգամ նույն հարցը տան,հայությունս որևէ կերպ կարտահայտվի», - պատմում է maximus101–ը։

Նրա խոսքով` ադրբեջանցի սահմանապահները ասել են, որ արտաքնապես նա նման է Երևանի բնակչի, սակայն համառորեն շարունակում էր իրեն ներկայացնել որպես ռուս։

«Որոշ ժամանակ անց ես ադրբեջանցիներին սկսեցի մեղմ ակնարկել, որ նրանք ինձնից ավելի շատ են արտաքնապես հայի նման, ինչը հենց այդպես էլ կա, և այդ դեպքում, ինչո՞ւ ենք մենք այստեղ ժամանակ կորցնում։ Արդյունքում առողջ դատողությունը խոսեց, վերադարձրեցին անձնագիրս, և մեր գնացքը Բաքու մեկնեց։ Չի կարելի ասել, որ ադրբեջանական սահմանի հատումը ինձ որևէ կերպ ձանձրացրեց, սակայն հաճելի բան էլ չկար այդտեղ, էլ չենք խոսում նման հարցաքննությունների նպատակահարմարության մասին»,– գրել է բլոգերը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.11.2024
       
    28.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: