Ականատես լինելով Հայոց ցեղասպանությանը՝ Սառա Աարոնսոնը լրտես է դառնում և օգնում բրիտանացիներին տապալել Օսմանյան կայսրությունը
Իսրայելա-ամերիկյան լրագրող, մեդիա քննադատ Լիլ Լայբովիցը Tabletmag.com-ի իր բլոգում անդրադարձել է հայերի Ցեղասպանությանն ու Օսմանյան կայսրության տապալման գործում հրեա հերոսուհու ունեցած դերին:
Հոդվածում նա մասնավորապես գրում է.
«Երբ ես չորրորդ դասարանում էի սովորում, դասարանս Զիխրոն Յաակով (քաղաք Իսրայելում, որը եղել է Օսմանյան կայսրության տարածքում-խմբ.) էքսկուրսիայի տարան, որպեսզի այցելենք Սառա Աարոնսոն անունով մի կնոջ տուն։ Մեզ պատմել էին, որ նա հրեա հայտնի հերոսուհի է, սակայն մանրամասները դիտավորյալ կերպով անորոշ էին թողել։ «Նա լրտես է եղել,-խորհրդավոր կերպով ասաց մեզ մեր ուսուցիչը,-և զոհվել է` հանուն մեր երկրի»։
Այն, ինչ արել է նա, եղել է հարյուր տարի առաջ: Սակայն նրա հերոսությունը մնում է եզակի, որի մասին, ցավոք, շատ հազվադեպ է պատմվում։ Աարոնսոն եղել է նվիրյալ ֆեմինիստ, հպարտ սիոնիստ, և Ցեղասպանության վկաներից, ով համարձակվել է խոսել կատարված վայրագությունների մասին։
Նա ծնվել է 1890 թ․ ռումինացի ներգաղթյալների ընտանիքում, ովքեր, որպես սիոնիզմի ամենավաղ կողմնակիցներ, օգնել են հիմնադրել Զիխրոն Յաակովը։ Աարոնսոն պատանի հասակից սովորել է գյուղատնտեսությամբ զբաղվել, ձի քշել ու կրակել։ 1914 -ին ամուսնանում է հարուստ առևտրական Հաիմ Ավրահամի հետ ու նրա հետ միասին գնում Թուրքիա, որտեղ Հաիմը զբաղվում էր առևտրով։ Սակայն չբավարարվելով լոկ որևէ մեկի կինը լինելու կարգավիճակով՝ նա լքում է ամուսնուն և ճանապարհ ընկնում դեպի տուն՝ իր հայրական ագարակ։ Այն, ինչ նա տեսնում է իր ճանապարհին, փոխում է կյանքը։
«Հենց իր աչքի առջև տեսնում է թուրքերի կողմից կտտանքների ենթարկվող հայերին»,- նրա եղբայր Աարոնը գրում է իր օրագրում: «Նա տեսնում է հայերի հազարավոր դիակներ՝ գետնին ընկած, չթաղված, շների կողմից հոշոտված»։
Այս տեսարաններն ամբողջությամբ ցնցում են նրան, որից հետո երդվում է պայքարել թուրքերի դեմ` անհրաժեշտ բոլոր միջոցներով։ Նա սկսում է օգնել բրիտանացիներին Օսմանյան կայսրության դեմ պայքարում։
Այդ շրջանը կատարյալ էր նրա գործունեության համար․ եղբայրը և եղբոր ընկերները դեռ նոր էին հիմնադրել ընդհատակյա մի շարժում, որի նպատակը ևս Օսմանյան կայսրության դեմ պայքարն էր: ՆԻԼԻ (հրեական հապավում՝ NILY Netzach Israel Lo Yeshaker, կամ Իսրայելի Հավերժությունը չի խաբի) անունը կրող շարժումը լրտեսների ցանց էր, որը տեղեկություն էր հավաքում Պաղեստինում օսմանյան զորքերի տեղաշարժման մասին և դրանք տրամադրում բրիտանացիներին։
Սկզբնական շրջանում տեղեկությունները փոխանցվում էին ձեռքից ձեռք․ խմբի անդամներից մեկը լողում էր դեպի Ատլիտ քաղաքի ծովափին գտնվող մի փոքր զբոսանավ, այնտեղ տրամադրում էր իր տեղեկությունները, ապա վերցնում էր գումարը, որը Ամերիկայում ապրող հրեաները հավաքում էին, որպեսզի օգնեն Մեծ Իսրայելի (Eretz Yisrael) պաշարման մեջ գտնվող ու սովի մատնված հրեաներին։
Շուտով, այնուամենայնիվ, թուրքերը սկսում են կասկածել, որ ինչ-որ բան է տեղի ունենում, և զգուշացնում են Պաղեստինի հրեաներին՝ չմիջամտել պատերազմին, թե չէ նրանք էլ կարժանանան նույն ճակատագրին, ինչ՝ հայերը։ Շատերը վախենում են սպառնալիքներից, բայց ոչ` Աարոնսոնն ու նրա զինակից ընկերները։ Մանրամասն ուսումնասիրված ջրափնյա գծով նրանք փոստատար աղավնիներ էին բաց թողնում։ Այս համակարգն էլ է լավ աշխատում, մինչև այն պահը, երբ 1917-ի սեպտեմբերին թուրքերը բռնում են թռչուններից մեկին։
ՆԻԼԻ-ի անդամներից մեկը ձերբակալվում է և դաժանորեն ծեծի ենթարկվում։ Աարոնսոնի հետ կապի մեջ եղած բրիտանացիները նրան խորհուրդ են տալիս անհապաղ լքել Պաղեստինը և առաջարկում են նավով ճանապարհ ընկնել։ Սակայն Աարոնսոնը մերժում է այդ առաջարկը՝ ասելով, որ չի լքի Պաղեստինը, մինչև իր ընկերների համար ապահով տեղափոխություն չիրականացնի այնտեղից ։
Մի քանի շաբաթ անց՝ Սուկոտի նախօրեին (հրեաների հիմնական տոներից-խմբ.) թուրք զինվորները գրոհում են Զիխրոն Յաակովը։ Նրանք ձերբակալում են Աարոնսոնին և չորս օր շարունակ դաժանորեն տանջում։ Սակայն նա ոչինչ չի ասում՝ չմատնելով իր ընկերներից և ոչ մեկին։ Վերջիվերջո, թուրքերը դադարում են նրան տանջանքների ենթարկել և տեղեկացնում, որ նա տեղափոխվելու է Դամասկոս, որտեղ և անհապաղ կախաղան է բարձրացվելու։ Աարոնսոնն հանդարտ կերպով խնդրում է կանգ առնել իր տան մոտ, և թույլ տալ իրեն ճամփորդությունից առաջ լոգանք ընդունել, մաքուր շորեր հագնել։ Թուրքերը, ոչինչ չկասկածելով, թույլ են տալիս։ Աարոնսոնը լոգարանի դռան վերևում զենք է թաքցրած լինում։ Հենց որ մենակ է մնում, արագորեն վերցնում է զենքն ու ինքնասպան լինում։
Նա միանգամից չի մահանում։ Երեք օր մահամերձ պառկած է մնում հիվանդանոցի մահճակալին։ Իր վերջին նամակում,որը գրել է հապշտապ կերպով, քանի որ թուրք զինվորները նրա դուռը ջարդելիս են եղել, պարզապես խնդրում է վրեժ լուծել իր մահվան համար։ Նա մահանում է 1917 –ի հոկտեմբերի 9-ին, 27 տարեկան հասակում»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ