ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանն այցելել է Ֆլամանդական խորհրդարան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Բրյուսել քաղաքում այցելել է Ֆլամանդական խորհրդարան, հանդիպել պատգամավորների հետ և ներկա գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը:

Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ձևավորել այս խումբը, նշելով, որ այն՝ որպես Ֆլանդրիայի ու Արցախի միջև անկեղծ բարեկամության խորհրդանիշ, հավաստում է երկկողմ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունն ու նվիրվածությունը համընդհանուր արժեքներին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ներկայիս Բելգիայի տարածքում Ֆլանդրիան հայկական սփյուռքի ամենահին օջախն է, որտեղ հայ համայնքը դարեր շարունակ յուրօրինակ կամուրջ է հանդիսանում արևմուտքի ու արևելքի, պատմական հայրենիքի և գեղեցիկ այս երկրի միջև, հավելելով, որ հարաբերությունների նման հարուստ պատմությունը, բնական է, պետք է իր դրական ազդեցությունն ունենա ներկա ժամանակահատվածի վրա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: