ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վանքերը պետք է աղոթող ունենան. կայացել է «Դադիվանք» ֆիլմի պրեմիերան

Artsakhpress

Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում տեղի է ունեցել «Դադիվանք» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, որը պատմում է Դադիվանք միջնադարյան վանական համալիրի մասին, հայտնում է «Արցախպրես»-ը:

«Վանքերը պետք է աղոթող ունենան, և մեր առաքելությունն է այդ աղոթքին մասնակից դարձնել ողջ հայությանը»,-նշել է ֆիլմի սցենարի հեղինակ Ռիտա Շարոյան՝ հավելելով, որ նպատակ ունի առաջիկայում ֆիլմը թարգմանել անգլերեն և այն հասանելի դարձնել աշխարհին:

Ֆիլմի ռեժիսոր Ավետիս Պետրոսյանն իր խոսքում նշել է, որ նկարահանման աշխատանքները սկսելուց առաջ լիարժեք ծանոթացել է թե վանքի և թե այնտեղ գտնվող ամեն մի խաչքարի պատմությանը:

«Մեր խնդիրն էր Դադիվանքը ներկայացնել՝ որպես մեր ազգային ինքնության պահպանման համար կարևոր նշանակություն ունեցող մի սրբավայր և հայկական մշակույթի հարստություն»,- ասել է նա և հավելել, որ յուրաքանչյուր ռեժիսորի համար հպարտություն է իր  ազգի պատմությանն անդրադառնալը:

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն էլ արժևորել է  Դադիվանքը՝ որպես մի զորեղ սրբավայր ամբողջ քրիստոնյա աշխարհի համար, որովհետև այնտեղ են գտնվել սուրբ Դադե առաքյալի մասունքները, շուրջ 800 տարվա հնություն ունեղոց որմնանկարներ, քրիստոնեությունը տարածող 500 միաբաններով վանական համալիր:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: