ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ԵՄ համագործակցությունը քաղպաշտպանության ոլորտում. ՀՀ-ԵՄ համաձայնագիր (ՏԵՂԵԿԱՆՔ)

EU Neighbours

Եվրամիության կողմից օրերս հրապարակվեց Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության միջև` մյուս կողմից», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկայում: «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է տեղեկանքների շարք համաձայնագրում տեղ գտած ամենակարևոր և հանրային հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ:

Հետագայում, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունները, անդրադարձ կկատարվի նաև այն հարցերին, որոնք այս շարքում ներառված չեն:   

Քաղաքացիական պաշտպանության առնչվող հարցերին Համաձայնգրում անդրադարձ է կատարվում փաստաթղթի Մաս III-ում՝ Հոդված 109-112:  Ընդհանուր ծավալը՝ մոտավորապես 3 էջ:

 

Համաձայնագիրը հստակեցնում է ՀՀ-ԵՄ համագործակցության նոր շրջանակները՝ այդ թվում անդրադառնալով քաղաքացիական պաշտպանության ոլորտում կողմերի միջև համագործակցությանը: Մասնավորապես, կողմերը պետք է մշակեն և ամրապնդեն իրենց համագործակցությունը բնական և տեխնածին աղետների դեմ պայքարի գործընթացում։ Համագործակցությունը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով կողմերի՝ հավասարության և փոխադարձ օգուտի վրա հիմնված շահերը, ինչպես նաև կողմերի միջև գոյություն ունեցող փոխկախվածությունը և այդ ոլորտում իրականացվող բազմակողմ միջոցառումները։ Կողմերը, մասնավորապես, երկկողմ հարաբերությունների հիման վրա և (կամ) բազմակողմ ծրագրերի շրջանակներում պետք է փոխանակեն տեղեկություններն ու փորձառությունը և իրականացնեն համատեղ միջոցառումներ։

Ինչպես նշվում է փաստաթղթում, համագործակցությունը կարող է ընդգրկել հետևյալ նպատակները. խոշոր արտակարգ իրավիճակների դեպքում փոխադարձ աջակցության խթանում՝ անհրաժեշտության և բավարար ռեսուրսների առկայության դեպքում, ԵՄ և ՀՀ վրա ազդեցություն ունեցող մեծամասշտաբ արտակարգ իրավիճակների վերաբերյալ 24-ժամյա ռեժիմով նախազգուշացումների և թարմացված տեղեկությունների, այդ թվում՝ աջակցության վերաբերյալ պահանջների և առաջարկների փոխանակում,  արտակարգ իրավիճակների դեպքում այն երրորդ երկրներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ տեղեկությունների փոխանակում, որտեղ գործում է ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը, հյուրընկալող երկրի աջակցության շուրջ համագործակցություն՝ աջակցություն խնդրելու կամ տրամադրելու դեպքում, աղետները կանխարգելելու, դրանց նախապատրաստվելու և արձագանքելու ոլորտում լավագույն գործելակերպի և ուղեցույցների փոխանակում, աղետների ռիսկի նվազեցման, շրջակա միջավայրի և հանրային առողջության վրա աղետների ազդեցության գնահատման շուրջ համագործակցություն և այլն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: