ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում առաջին գրախանութները հայերն են բացել, և առաջին գրավաճառն էլ հայ է եղել. թուրքական կայքի անդրադարձը

Odatv.com

«Բիրգյուն» օրաթերթի սյունակագիր Ռեֆիք Դուրբաշը հնավաճառության թեմային անդրադառնալիս հիշատակել է նաև Բաբըալի պողոտայի առաջին գրավաճառը եղած հայազգի Առաքել Թոզլույան էֆենդուն։

Դուրբաշն Առաքել Թոզլույանի կարևորությունը ներկայացնող իր հոդվածում ընդգծում է, որ Բաբըալիի` ժամանակակից իմաստով առաջին գրախանութները բացելու և դրանք հնավաճառությունից առանձնացնելու բոլոր նախաձեռնողները հայեր են եղել։

Ինչպես հաղորդում է Akunq.net-ը՝ «Բաբըալիի առաջին գրախանութը» վերնագրով հոդվածում Ռեֆիք Դուրբաշը մասնավորապես գրում է.

«Ներկայում, երբ ասում ենք «հնավաճառություն», առաջինը, ով մտքներիս է գալիս է, Բաբըալիի առաջին գրավաճառ Առաքել Թոզլույան էֆենդին է, ով ըստ Էմին Նեդրեթ Իլչիի` եղել է այստեղի առաջին գրավաճառը։ Նա 1875 թ․ Օսմանյան պետության վարչապետարանում բացում է իր գրախանութը և երկար ժամանակ աշխատեցնում այն։ Ի սկզբանե մի շատ կարևոր գործ է անում. 1884 թ․ Էբուզիայի տպարանում տպագրել է տալիս «Առաքելի գրախանութի» գրքերի կատալոգը։ Ինչպես պնդում է Էմին Նեդրեթը, դա առաջին գրավաճառի կատալոգն է լինում...

Բաբըալիի` ժամանակակից իմաստով առաջին գրախանութները բացելու և դրանք հնավաճառությունից առանձնացնելու բոլոր նախաձեռնողները հայեր են եղել: Ծխախոտի խանութներում, սրճարաններում, մի շարք հին գրքերի խանութներում վաճառվող տպագիր գրքերը միայն այս առաջին շրջանի հայ գրավաճառների շնորհիվ են ժամանակակից իմաստով  որպես  ապրանք հայտնվում մեր առջև, ցուցափեղկերին, հանվում առքուվաճառքի»:

Հեղինակը նշում է, որ Առաքելը հրատարակել է հատկապես օսմանյան ժամանակաշրջանի այնպիսի նշանավոր հեղինակների աշխատություններ, ինչպիսիք են` Ահմեթ Ռասիմին և Հալիթ  Զիյան։  Մուալլիմ Նաջիի հետ միասին պատրաստել է «Ընթերցանության ուսուցում» (“Talim-i Kıraat”) և «Գրականության դասընթաց» (“Mekteb-i Edep”) վերնագրերով դասագրքերը և թերևս 100 օրինակով տպագրել։

Բացի այդ, 1886 թ․ Առաքել էֆենդին նախ՝ «Առաքելի գրադարան» խորագրով 16 ստվարածավալ գիրք է հրատարակում, իսկ  1891-1894 թթ․` ուղեցույցներ։

Հոդվածագիրը հայտնում է նաև, որ Առաքելի մասին քիչ տեղեկություններ կան։ Հայտնի է, որ նա Կայսերիից է եղել։ Գրավաճառության գործում սկզբունքներ է ունեցել, որոնք հավատարմորեն պահպանել է։ «Գրքերի գինը երբեք չի իջեցրել. դրանք բարձր գնով էր ցանկանում վաճառել։ Դրա պատճառով էլ պարտքեր է կուտակել, և, երբ չի կարողացել դրանք վճարել, սնանկացել է։ Խանութն էլ իր ամենամեծ պարտապանին` Անդոն Նահիկյանին թողնելով՝  հոգին ավանդել է չքավորության ու վշտի մեջ։

Էրոլ Ույեփազարջըն էլ Հալիթ Զիյայի «Քառասուն տարի» վերնագրով հուշերում ընդգծում է Առաքել Էֆենդու մասին առկա հետևյալ տողերը․ «ժամանակի ամենաշնորհալի և համարձակ հրատարակիչն էր»։

Առաքել Էֆենդու յուրահատկություններից մեկն էլ գրողների նկատմամբ առատաձեռն վերաբերմունքն էր։ Օրինակ՝ Ահմեթ Իհսանը Առաքել Էֆենդու համար թարգմանած Ժյուլ Վեռնի գրքերից ստացած գումարով իր առաջին տպարանը բացելու հնարավորություն է ունենում», - գրում է հոդվածագիրը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: