ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալեքսեյ Չումակովը չի կարողացել զսպել արցունքներն` արցախցի մոր մասին պատմելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Hi.Ru Звезды

Լեռա Կուդրյավցևայի «Секрет на миллион» հաղորդման շրջանակներում հայկական արմատներ ունեցող հայտնի ռուս երգիչ Ալեքսեյ Չումակովը չի կարողացել զսպել արցունքները` իր մոր մասին պատմելիս։ Այս մասին հաղորդում է Sputnik Արմենիան:

Կուդրյավցևայի այն հարցին, թե արդյո՞ք Ալեքսեյը հիշում է մոր` Լիլյա Ավանեսովայի հետ (ծնունդով արցախցի) վերջին զրույցը, Չումակովը ձեռքերով փակել է աչքերն ու չի կարողացել պատասխանել:

«Սա՞ էիք ուզում։ Ստացաք։ Հիշում եմ, իհարկե։ Ինչո՞ւ եմ ես լալիս ամբողջ երկրի առաջ… Չեմ կարող պատմել այդ մասին ամբողջ երկրին… Նա ինձ երջանկություն մաղթեց», - ասել է Չումակովը ծրագրի ընթացքում։

Մոր մահից հետո Ալեքսեյը մի պարզ ճշմարտություն է հասկացել, որով ցանկանում է ասել բոլորին` պետք է խոնարհաբար ընդունել ծերությունն ու մահը։

Ալեքսեյի մայրը յոթ տարի առաջ է մահացել, լյարդի ցիռոզից: Հիվանդության պատճառը բժիշկների կողմից արյունը վիրուսային հեպատիտով վարակելն էր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: