ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

ԵԱՀԿ-ն Արցախում պլանային դիտարկում կանցկացնի

ԳԱԼԱ

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հոկտեմբերի 25-ին ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի սահմանում պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ հայտնում է Արցախպրեսը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ փոխգնդապետ Պատրիկ Ֆառելին (Իռլանդիա)։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 6.44 կմ/ժ
1 C°
 
   
19.12.2017
   
20.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: