ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

6 տարում Հայաստանից Green Card-ի խաղարկությանը ավելի քան կես միլիոն դիմում է եղել

2010-2015 թթ. Հայաստանից ԱՄՆ ներգաղթային վիզաների խաղարկային ծրագրին մասնակցելու 569.727 դիմում է եղել, հայտնում է PanArmenian-ը:

Միայն 2015-ին Green Card շահել ցանկացողների թիվը կազմել է 131.088, որոնցից ընդամենը 2049-ի համար է կանաչ լույս վառվել: ԱՄՆ պետդեպարտամենտի հյուպատոսական ծառայությունների կայքից տեղեկանում ենք նաև, որ 2010 թվականին ՀՀ-ից գրանցվել էր 62051 դիմում։ 6 տարում դիմումների թիվն ավելի քան կրկնապատկվել է:

Green Card-ի խաղարկությանը հնարավոր է մասնակցել տարին մեկ անգամ, և չշահելու դեպքում միևնույն մարդը կարող է դիմել հաջորդ տարի ևս։ Սա նշանակում է, որ վիճակագրությունը ոչ թե խաղարկությանը դիմած մարդկանց, այլ նրանց ընդհանուր դիմումների քանակն է արտացոլում․ եթե նույն մարդը դիմել է Green Card-ի 6 տարի անընդմեջ, վիճակագրությունը կհաշվի 6 դիմում:

Հայաստանն ամերիկյան երազանքի հետևից գնալ ցանկացողների թվով առաջատար է Հարավային Կովկասում: Հարևան Վրաստանից նույն ժամանակահատվածում Green Card-ի խաղարկության է գրանցվել է 273․953 դիմում, Ադրբեջանից՝ 140․831 դիմում:

ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը իր տեղը զիջում է միայն Ռուսաստանին: Հինգ տարվա կտրվածքով ԱՄՆ-ում մշտական բնակության արտոնագիր ստանալու համար այս երկրից եղել է 1․142․986 դիմում, Բելառուսից՝ 315․663, Ղազախստանից՝ 199․692, Ղրղզստանից՝ 109․887 դիմում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: