ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մատիլդ Մանուկյանը` Թուրքիայի ամենաազդեցիկ կին գործարարներից մեկը

Ermenihaber.am

Խոսելով Թուրքիայում հասարակաց տների մասին` անհնար է անտեսել մի գործարարուհու, որը երկար ժամանակ իր ուրույն տեղն է ունեցել այս ոլորտում:

Խոսքը Մատիլդ Մանուկյանի մասին է, ով հանդիսացել է Թուրքիայում 37 հասարակաց տների սեփականատերը: Այնտեղ նա հայտնի է «հասարակաց տների թագուհի, «հասարակաց տների տիրուհի» մականունով: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: 

Մատիլդ Մանուկյանը 20-րդ դարի ամենաազդեցիկ կին գործարարներից մեկն է համարվում:

Նա ծնվել է 1914 թվականին` ազնվական ընտանիքում: «Notre Dame de Sion» վարժարանը ավարտելուց հետո սկսել է զբաղվել դերձակությամբ, սակայն ամուսնու մահից հետո ֆինանսական դժվարություններ ունենալով` հորից մնացած տները սկսել է գործարկել որպես հասարակաց տներ:

Կարճ ժամանակում Մատիլդ Մանուկյանին պատկանող հասարակաց տների թիվը ավելացել է` հասնելով  37-ի:  Նա  հաճախ հայտնվել է խոշոր հարկատուների ցուցակում և մի քանի անգամ նույնիսկ վճարած հարկերի չափով ռեկորդ է սահմանել ու ստացել մրցանակներ: Ավելի ուշ Մատիլդ Մանուկյանի ձեռքբերումներին նվիրված «M&M» անվանմամբ թանգարանում ցուցադրվել են այս մրցանակները:

Գործարարուհին հայտնի է նաև իր բարեգործություններով: Նա 70 գրասենյակներ է նվիրել տարբեր հիմնադրամների: Ասում են` հովանավորել է բազմաթիվ կարիքավոր ուսանողների ուսումը: Մատիլդը սննկացումից փրկել է 3 գործարարի, որոնք որպես երախտագիտություն, արտասահմանում պատրաստել են տվել Մատիլդի արձանը և կանգնեցրել վերջինիս տան բակում:

Նա ցանկացել է հայկական եկեղեցուն նույնպես նվիրատվություն անել, սակայն եկեղեցին չի ընդունել:

Չնայած այս ամենին` Մատիլդը մի քանի անգամ բերման է ենթարկվել` հասարակաց տներում երիտասարդ աղջիկներին շահագործելու մեղադրանքով, սակայն ազատ է արձակվել:

Ըստ մամուլում տարածված տվյալների` Մանուկյանն ունեցել է 50 գրասենյակ, 50 խանութ, 4 ամառանոց, 220 տաքսի, 37 հասարակաց տուն , 40 շենք, 2 գործարան, 1 զբոսանավ, մեկ Ռոյլս ռոյս, 4 BMW, 4 Mercedes մակնիշի մեքենաներ և հյուրանոցներ, ինչպես նաև տրիլիոնավոր լիրա արժողությամբ զարդեր:

Ընդ որում  նա ներդրումներ է արել ոչ միայն Թուրքիայում, այլ նաև Կիպրոսում: Հարցազրույցներից մեկում նա պատմել է, որ Կիպրոսում ունի 10 առանձնատուն:

Մատիլդ Մանուկյանն իրեն պատկանող շենքերը վարձակալությամբ է հանձնել Ստամբուլի քաղաքապետարանին, արդարադատության պալատին և այլ պետական հիմնարկների:

Մատիլդ Մանուկյանը մահացել է 2001 թվականի փետրվարի 21-ին և թաղվել Շիշլիի հայկական գերեզմանոցում: Գործարարուհու հսկայական կարողությունը անցել է միակ որդուն` Քերոբ Չիլինգիրին:

Մատիլդ Մանուկյանի գործունեությունը շատերի կողմից քննադատության է արժանացել  և մեղմ ասած չի «ողջունվել», սակայն այն փաստը, որ հայ գործարարուհին Թուրքիայի գործարար կյանքում մեծ դեր է խաղացել, անհերքելի է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    24°  12° 
    10.05.2024
    24°  13° 
    11.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: