ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թբիլիսիի և Աջարիայի հայկական համայնքի ներկայացուցիչները պետք է ակտիվանան. փորձագետ

Վրաստանում հոկտեմբերի 21-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրույցել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ:


- Պարո՛ն Մելիքյան, Վրաստանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները շատերն անվանում էին թեստ երկրի քաղաքական կյանքի համար: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն էին այդ թեստի արդյունքները:

- Այս ընտրություններում Վրաստանի իշխանությունները պետք է հասկանային, ինչպիսին է իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշը: Նախնական արդյունքների համաձայն` ամբողջ Վրաստանի տարածքում մոտ 55 տոկոս աջակցությունը քիչ չէ: Կարելի է ասել, որ բոլոր հիմնական մարմիններում  իշխող կուսակցությունը ներկայացված է լինելու և ղեկավարելու է այդ բոլոր կառույցները: Իհարկե, կան տեղեր, որտեղ ընդդիմադիրներ են լինելու, սակայն դրանց թիվը շատ չնչին է, և ոչ մի բանի վրա ազդեցություն չեն ունենա:

Այս ամենը ցույց է տալիս, որ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց իշխող կուսակցության վարկանիշը դեռևս պահպանվում է, և նման պարագայում նույն արդյունքը կարելի է ակնկալել գալիք տարվա նախագահական ընտրությունների ժամանակ: Չնայած Վրաստանն անցել է նոր համակարգի, և նախագահի լիազորություններն արդեն սահմանափակ են և լինելու են ներկայացուցչական, բայց ի վերջո կայացավ կոնսենսուս, և գալիք տարի կանցկացվեն նախագահական ընտրություններ: Կարծում եմ, որ այս ընտրությունների արդյունքները վկայում են, որ իշխող կուսակցությունը դժվարություններ չի ունենա իր թեկնածուի հաղթանակի համար պայմաններ ստեղծելու առումով:

- Ինչպե՞ս կգնահատեք այս ընտրությունների արդյունքները հայկական համայնքի համար: 

- Ջավախքում կարելի է ասել, որ բավականին դրական էր, շատ ակտիվ էր նախընտրական պայքարը: Ախլքալաքում ևս շատ դրական եմ գնահատում թեկնածուների քանակը: Իմ կարծիքով, բացասական էին արդյունքներն Աջարիայում և Թբիլիսիում: Նշվում է, որ իշխող կուսակցությունը տեղի հայությանը չի ներգրավել, բայց մենք պետք է հասկանանք, որ պատճառը միայն իշխող կուսակցությունը չէ, այստեղ կա նաև մեր համայնքի ներկայացուցիչների ակտիվ լինելու խնդիրը: Եթե համայնքի կյանքում ինչ-որ հարցեր կան լուծելու, իրենք պետք է գնան քաղաքականություն և փորձեն իրենց հարցերը լուծել այդպես:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: