ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ն պետք է օգտվի ԵՄ համապատասխան ֆինանսավորման մեխանիզմներից. ՀՀ-ԵՄ համաձայնագիր (ՏԵՂԵԿԱՆՔ)

A1Plus

Եվրամիության կողմից օրերս հրապարակվեց Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության միջև` մյուս կողմից», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկայում«Արմեդիա» ՏՎԳ-ն  ներկայացնում է տեղեկանքների շարք համաձայնագրում տեղ գտած ամենակարևոր և հանրային հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ:

Հետագայում, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունները, անդրադարձ կկատարվի նաև այն հարցերին, որոնք այս շարքում ներառված չեն:  

 

ՀՀ-ԵՄ համաձայնագրում, ի թիվս այլ ոլորտների, անդրադարձ է կատարվում նաև տեղեկատվական հասարակությանը, զբոսաշրջության, գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը, ձկնարդյունաբերության ու ծովագնացության կառավարմանը, հանքարդյունաբերությանը, ինչպես նաև հետազոտության և նորարարության ոլորտներում համագործակցությանը (Մաս 5, Գլուխ 8-12, Հոդված 62-80, ընդհանուր էջերի քանակը՝ մոտավորապես 10):

Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ կողմերը պետք է խթանեն տեղեկատվական հասարակության զարգացման շուրջ համագործակցությունը՝ հօգուտ քաղաքացիների ու բիզնես գործունեության: Այդ ամենը պետք է իրականացվի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) լայնածավալ հասանելիության և մատչելի գներով ծառայությունների ավելի լավ որակի ապահովման միջոցով։ Տվյալ ոլորտում համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի էլեկտրոնային հաղորդակցության շուկաների հասանելիությունը դյուրացնելուն և խթանի այդ ոլորտում մրցակցությունն ու ներդրումները, բացի այդ պետք է ընդգրկի տեղեկատվական հասարակությանն առնչվող ազգային ռազմավարությունների իրականացման վերաբերյալ տեղեկությունների և լավագույն գործելակերպերի և տեղեկատվության, լավագույն գործելակերպի և փորձի փոխանակում:

Զբոսաշրջության հետ կապված համաձայնագրում ասվում է, որ համագործակցության նպատակ պետք է ծառայի մրցակցային և կայուն զբոսաշրջային արդյունաբերության զարգացումը՝ որպես տնտեսական աճի, հզորացման, զբաղվածության և արտարժույթի պահուստների գեներատոր՝ հիմնվելով տեղական համայնքների, մասնավորապես՝ գյուղական վայրերում, ամբողջականության և դրանց շահերի նկատմամբ հարգանքի, մշակութային ժառանգության կարևորության, ինչպես նաև զբոսաշրջության և շրջակա միջավայրի պահպանման միջև դրական փոխազդեցության վրա: Համաձայնագրում առանձին կետով ընդգծվում է, որ վերոնշյալ հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։

Ըստ համաձայնագրի՝ կողմերը, աստիճանաբար համապատասխանեցնելով իրենց քաղաքականությունն ու օրենսդրությունը, պետք է համագործակցեն նաև գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացումը խթանելու ուղղությամբ՝ գյուղատնտեսական արտադրանքի կայունության և արդիականացման խթանման, գյուղատնտեսական հատվածի մրցունակության և շուկաների արդյունավետության ու թափանցիկության բարելավման, որակի քաղաքականությունների և դրանց վերահսկման մեխանիզմների և այլ նպատակներով:

Համաձայնագրով սահմանվում են նաև ձկնարդյունաբերության և ծովագնացության կառավարմանն առնչվող հարցեր, որոնք կարող են նպաստել ձկնարդյունաբերության ոլորտում ավելի սերտ երկկողմ, բազմակողմ և միջազգային համագործակցության զարգացմանը։ Այս ոլորտի շրջանակներում կողմերը պետք է աջակցեն այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսին են ձկնարդյունաբերության կայուն քաղաքականության իրականացման նպատակով փորձի փոխանակումը և աջակցության տրամադրումը:

Համաձայնագրի 76-րդ հոդվածը նախատեսում է համագործակցության զարգացում և ամրապնդում հանքային արդյունաբերության և հումքի արտադրության ոլորտներում՝ նպատակ ունենալով խթանել փոխադարձ ըմբռնումը, գործարար միջավայրի բարելավումը, տեղեկությունների փոխանակումը և էներգետիկ ոլորտին չառնչվող այնպիսի հարցերի շուրջ համագործակցությունը, որոնք անդրադառնում են մասնավորապես մետաղական հանքաքարերի և արդյունաբերական նշանակության հանքանյութերի արդյունահանմանը։

Ինչ վերաբերում է հետազոտության և նորարարության ոլորտին, ապա, ըստ համաձայնագրի, Հայաստանը և ԵՄ-ն փոխադարձ շահի հիման վրա պետք է խթանեն համագործակցությունը գիտահետազոտության, տեխնոլոգիական զարգացման և նորարարության բոլոր ոլորտներում, որի նկատմամբ պետք է ապահովվի մտավոր սեփականության իրավունքների պատշաճ և արդյունավետ պաշտպանություն՝ ձգտելով փոխգործակցության՝ Գիտության և տեխնոլոգիայի միջազգային կենտրոնի (ԳՏՄԿ) կողմից ֆինանսավորվող գործունեության և ԵՄ ու ՀՀ միջև ֆինանսական համագործակցության շրջանակներում իրականացվող այլ գործունեությունների հետ, ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի VII մասի 1-ին գլխում, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունը պետք է օգտվի ԵՄ համապատասխան ֆինանսավորման մեխանիզմների և գործիքների միջոցով տրամադրվող ֆինանսական աջակցությունից։ Հայաստանի Հանրապետությունը կարող է նաև օգտվել Ներդրումների եվրոպական բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և միջազգային այլ ֆինանսական կառույցների կողմից տրամադրվող վարկերից, քանի որ այդ ֆինանսական աջակցությունը կարող է նպաստել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նպատակների ապահովմանը։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: