ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերբական թերթ. Թուրքիայում ուսուցիչները սկսել են բացատրել, որ «ջիհադ» բառն իրականում «հայրենիքի նկատմամբ սեր» է նշանակում

RT.com

Սերբական «Նեդելնիկ» թերթն անդրադարձել է Էրդողանի` աշխարհիկ կրթության վրա հարձակում կատարելու հանգամանքին:  

Ինչպես փոխանցում է News.am-ը` թերթում մասնավորապես նշվում է.

«Երբ Թուրքիայի միջին դասարանների աշակերտները վերադարձան արձակուրդներից, պարզվեց, որ կենսաբանությունից այլևս Չարլզ Դարվին չեն անցնելու: Իսկ կրոնական դաստիարակության դասերին ուսուցիչները սկսեցին բացատրել, որ «ջիհադ» բառն իրականում «հայրենիքի նկատմամբ սեր» է նշանակում:

Եվ անգամ թուրքական աշխարհիկ պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի մասին, որի նկարները Թուրքիայում ամենուր են, դպրոցներում ավելի քիչ են հիշատակում:

Դասացուցակից ընդհանուր առմամբ 170 դաս են կրճատել:Սա կարելի է համարել Էրդողանի իշխանության հարձակում Թուրքիայի աշխարհիկ մշակույթի փխրուն ավանդույթի վրա:

Այս ամենը կատարվում է Թուրքիայի և իր եվրոպացի գործընկերների հետ լարվածության ֆոնին այն բանից հետո, երբ Էրդողանը դաժան հաշվեհարդար տեսավ չիրականացված հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ:

Դրանից հետո 33 հազար մանկավարժ ազատվեց աշխատանքից, շատ դպրոցներ փակվեցին: Դրա հետ մեկտեղ, Էրդողանի՝ կրոնասեր թուրքերի սերունդ ստեղծելու ցանկությանը համապատասխան, կրոնական «իմամ խաթիփ» կոչվող դպրոցների թիվն ավելացավ:

Թուրքիայի կրթության նախարար Իսմեթ Իյըլմազի խոսքով՝ էվոլյուցիոն կենսաբանությունը շատ բարդ է դպրոցականների համար, այն պետք է համալսարաններում անցնել»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    24°  12° 
    10.05.2024
    24°  13° 
    11.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: