Կարեն Բեքարյան. Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի աշխատանքի հետ կապված հստակ պայմանավորվածություն ենք ձեռք բերել (ԲԱՑԱՌԻԿ)
Հոկտեմբերի 29-ին Կիևում մեկնարկել են «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքները, որոնց մասնակցում է նաև ՀՀ խորդարանական պատվիրակությունը: Կիև կատարած այցի շրջանակներում հոկտեմբերի 29-ին «Եվրանեսթ» ԽՎ-ի պատվիրակության անդամ, Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Բեքարյանը հանդիպել է գործընկեր, Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Իգոր Մոսիյչուկի հետ: Հանդիպմանը հայկական կողմից ներկա է եղել նաև բարեկամական խմբի անդամ Կարինե Աճեմյանը, իսկ ուկրաինական կողմից Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի քարտուղար Միխայլո Պեկինը:
- Պարո´ն Բեքարյան, երեկ՝ հոկտեմբերի 29-ին, հանդիպել եք Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Իգոր Մոսիյչուկին: Ինչպե՞ս եք գնահատում հանդիպման արդյունքները:
- Շատ դրական եմ գնահատում հենց այն փաստը, որ հնարավոր եղավ հանդիպել: Գիտեք, թե պարոն Մոսիյչուկի հետ ինչ միջադեպ էր տեղի ունեցել: Նա բավականին ծանր վիրավորված է, մի քանի տեղից ունի կոտրվածքներ և գտնվում է հիվանդանոցում, սակայն հանդիպումը տեղի ունեցավ: Ես նրան իմ շնորհակալությունն եմ հայտնել, որ անգամ այդ վիճակում արեց հնարավոր ամեն բան, որպեսզի հանդիպումը տեղի ունենա:
Այս հանդիպումը կարելի է անվանել ճանաչողական, որովհետև մինչ այդ իրար հետ առերես շփվելու առիթ չէր եղել: Ուրիշ բան է նամակագրությունը, հեռակա կապը, լրիվ այլ է, երբ հնարավորություն ես ունենում անձամբ շփվելու: Հետևաբար, առաջին հերթին այս այցը ճանաչողական էր:
Շատ բարձր եմ գնահատում այն հանգամանքը, որ այդ իրավիճակում գտնվող մարդը, ով ընդամենը մի քանի օր առաջ լուրջ վնասվածքներ է ստացել, ուներ բացահայտ պատրաստակամություն իրականում խոսելու օրակարգի, մեր պատկերացումների, հետագա գործողությունների վերաբերյալ: Եթե պայմանական ասեմ, մեր հանդիպումը տեսակցությունից աստիճանաբար վերածվեց ծանոթության, զրույցի, իսկ հետո արդեն՝ համատեղ գործողությունների վերաբերյալ քննարկման:
- Արդյո՞ք նկատվում էր կամք, իրական ցանկություն իրականացնելու համատեղ աշխատանք, որը կնպաստի Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի աշխատանքի արդյունավետությանը:
- Այո´, մեր ողջ զրույցի ժամանակ նկատվում էր հստակ պատրաստակամություն, որ իրոք պետք է արվեն միասնական մտածված, նախագծված քայլեր, գործողություններ, որոնք նպաստ կբերեն միջխորհրդարանական բարեկամական խմբերի համատեղ աշխատանքին, այդ աշխատանքը նոր հանգրվանի, նոր որակի բերելու համար: Սրա հետ կապված մոտակա շրջանի համար ունենք պայմանավորվածություն: Երկու երկրների բարեկամական խմբերի անդամներից, նաև այն կառույցներից, որոնք այս համատեքստում կարող են իրենց լուման ունենալ, հավաքելու ենք համատեղ գործողությունների առաջարկներ: Այս առաջարկները դառնալու են մեկ ընդհանուր բազա:
Պարոն Մոսիյչուկի ապաքինումից հետո՝ հենց առաջին իսկ հնարավորության դեպքում, Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ուկրաինական կողմը կայցելի Հայաստան: Հենց այդ այցի ժամանակ էլ կքննարկենք ընդհանուր բազայում տեղ գտած առաջարկները, կդասակարգենք դրանք ըստ իրականացման ժամանակագրության և կսկսենք աշխատանքը շատ հստակ գործողությունների ծրագրի ներքո: Նշեմ, որ պարոն Մոսիյչուկի հետ տեղի ունեցած դեպքից որոշ ժամանակ առաջ Հայաստան այցելելու պաշտոնական հրավեր ուղարկվել էր:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 14%
Քամի՝ 2,06 կմ/ժ