ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բազմահազարանոց ցույց Թբիլիսիում. ընդդիմությունը պահանջում է կառավարության հրաժարականը

© SPUTNIK/ STRINGER

Վրաստանի խորհրդարանական ընդդիմադիր «Վրաստանի հայրենասերների դաշինք»   կուսակցությունը Թբիլիսի կենտրոնում բազմահազարանոց բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով կառավարության հրաժարականը, հայտնում է Sputnik-Грузия-ն:

Միևնույն ժամանակ կուսակցության գործադիր քարտուղար Գոչա Տևդորաձեն հայտարարել է, որ ուժի մեջ է մինչև ընտրություններն անցկացված ակցիաների ժամանակ հնչեցրած պահանջները՝ սահմանադրական բարեփոխումների անցկացում, Վրաստան-ՆԱՏՕ-Ռուսաստան հանձնաժողովի ստեղծում, Հարավային Օսիայի և Աբխազիայի դե-ֆակտո իշխանությունների և Մոսկվայի հետ երկխոսության հաստատում, սոցիալական մի շարք խնդիրների լուծում:

Հիշեցնենք, հոկտեմբերի 21-ին Վրաստանում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնցում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Նախնական տվյալներով «Հայրենասերների դաշինքը» կարողացել է հաղթահարել 4 տոկոսի շեմը՝ ստացած ձայների թվով դառնալով քաղաքական չորրորդ ուժը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: