Մշակույթի և սպորտի ոլորտի բացառիկ ներկայացուցիչներին, աշխարհի լավագույն բուհերում սովորողներին տարկետման իրավունք կտրվի. Արծրուն Հովհաննիսյան
Պարտադիր զիվորական ծառայությունից տարկետման իրավունք տրվելու է աշխարհի լավագույն բուհերում սովորողներին, ինչպես նաև տարկետման իրավունք կտրվի մշակույթի և սպորտի ոլորտի բացառիկ ներկայացուցիչներին՝ բացառիկ արդյունքների դեպքում՝ կառավարության որոշման հիման վրա։ Այսօր տեղի ունեցած ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, փոխանցում է Panorama.am-ը:
Նրա խոսքով, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագիծը հնարավորություն է ընձեռում գոնե կրթական բնագավառում բացառել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը։
«Մինչև օրենքի ընդունելը, այո, սողանցքներ կային։ Այս օրինագիծը վերացնում է դրանք։ Օրենքի ընդունումից հետո գոնե կրթության բնագավառում հավասարության հարցը լուծվելու է։ Ինչ վերաբերում է առողջապահության միջոցով ազատվելուն, այո, ընդունում եմ, որ այնտեղ ևս կան շատ կոռուպցիոն ռիսկեր և մինչ այժմ շատ են եղել։ Վերջին տարիների մեր պայքարը հենց կոնկրետ առողջապահության համակարգի միջոցով խուսափողների դեմ եղել է բավական խիստ, և հիմա էլ գիտեք՝ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ մենք ձևաչափեր ենք փոխելու։ Առաջիկայում ավելի են խստացվելու։
Վերջին զորակոչի հետ կապված բազում քրեական գործեր կան՝ կոնկրետ բժիշների վրա։ Ասելիքս այն է, որ մենք չենք բավարարվելու միայն այս օրինագծով։ Մենք շարունակելու ենք, և չեմ բացառում, որ առաջիկայում առողջապահության հետ կապված կունենանք շատ ավելի հստակ առաջարկներ, որոնք առաջին հայացքից կարող են լինել նախարարի հրամանի տեսքով։ Միգուցե ինչ-որ պահի խնդիրը կհասնի օրենսդրականին։ Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ բժշկական հանձնաժողովների աշխատանքային ձևաչափը փոխելու ենք։ Այսինքն՝ մենք բավարարված չենք այն ֆորմատով, որ այսօր գոյություն ունի»,- նշել է մամուլի խոսնակը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 62%
Քամի՝ 1,03 կմ/ժ