ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն զբաղեցրել է 47-րդ տեղը «Doing Business 2018» զեկույցում

day.kyiv.ua

Համաշխարհային բանկի  «Doing Business 2018» զեկույցում Հայաստանը զիջել է դիրքը 9 հորիզոնականով՝ զբաղեցնելով 47-րդ տեղը:

ՀԲ հայաստանյան գրասենյակում նշել են, որ նախկինում հրապարակված Doing Business վարկանիշում Հայաստանի դիրքի փոփոխության հիմնական պատճառներն են՝ այլ տնտեսությունների գործարարության կարգավորման միջավայրերի նշանակալի բարելավումները, մեթոդաբանական շտկումները և տվյալների վերանայումները:

Doing Business զեկույցի եզրահանգմամբ` Հայաստանը 2016/17 թթ. զգալի փոփոխություններ է իրականացրել կարգավորման տեղական դաշտում, մասնավորապես դյուրացրել է էլեկտրաէներգիայի ստացումը՝ միացման ընթացակարգերի համար պարտադրելով նոր ժամկետներ և կոմունալ ընկերությունում ներդնելով աշխարհագրական տեղեկությունների նոր համակարգ, դյուրացրել է գույքի գրանցումը՝  բարելավելով հողերի կառավարման համակարգի վեճերի կարգավորման մեխանիզմները:

Նշենք, որ տարածաշրջանի մյուս երկրները զբաղեցրել են հետևյալ հորիզոնականները. Վրաստանը 9-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 57-րդ, Թուրքիան՝ 60-րդ, Իրանը՝ 124-րդը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: