ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Եվրանեսթ»-ում ընդունվել է «Մահացու ինքնավար զենքի» կիրառման վերաբերյալ հայկական կողմի զեկույցը. Մանե Թանդիլյան (ԲԱՑԱՌԻԿ)

Կիևում իր աշխատանքներն ավարտեց «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովը։ Վեհաժողովում քննարկված հիմնական օրակարգային հարցերի վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային Ժողովի «Ելք»  խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ:

-  Տիկի՛ն Թանդիլյան, «Եվրանեսթ» ԽՎ-ի այս նստաշրջանի ընթացքում ի՞նչ հիմնական օրակարգային հարցեր են քննարկվել և ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնվել մեր պատվիրակության կողմից:

-  «Եվրանեսթ» ԽՎ-ի օրակարգը ներառում էր չորս հանձնաժողովներում նախորդ օրերին քննարկված և ընդունված զեկույցները: Քվեարկության դրվեցին նաև զեկույցներում արված որոշ փոփոխություններ: Միևնույն ժամանակ քվեարկվեցին և ընդունվեցին նաև երեք հրատապ զեկույցներ, որոնք ներկայացվել էին ԵԺԿ-ի, ուկրաինական և հայկական պատվիրակությունների կողմից: Հայկական կողմը ներկայացրել էր «Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված զեկույց, որն ընդունվեց՝ չնայած ադրբեջանական պատվիրակության «դեմ» քվեարկությանը: Բանաձևում կոչ է արվում Արևելյան գործընկերության երկրներին նպաստել թափանցիկ և հաշվետու քաղաքականության իրականացմանը՝ կապված մարդասպան ռոբոտների՝ «killer robot»-ների կիրառման հետ, կարևորելով նաև հակամարտության գոտիներում հետաքննության մեխանիզմների կիրառումը:  

Օրակարգում էր նաև կիբերանվտանգության մասին համապարփակ քննարկումը, որի շրջանակներում հայկական պատվիրակությունը ներկայացրեց խնդրի էությունը զարգացող երկներում և հակամարտության գոտիներում: Մասնավորապես, հայկական պատվիրակությունն անդրադարձ կատարեց Ադրբեջանի կողմից ապրիլյան պատերազմի ժամանակ կիրառված մեթոդներին:

- Ի՞նչ նախաձեռնություններով է հանդես եկել հայկական պատվիրակությունը:

- Ինչպես նշեցի, հայկական կողմի նախաձեռնությամբ ընդունվեց «killer robot»-ների կիրառման հետ կապված զեկույցը: Մասնավոր զրույցներում մենք վերահաստատեցինք մեր աջակցությունը  ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  ստորագրման գործընթացին` ակնկալելով հայտնի «more for more» (խմբ. «ավելին ավելիի դիմաց»)   բանաձևի կիրառումը նաև հայկական կողմի նկատմամբ: Մենք նաև ներկայացրել էինք գրավոր և բանավոր հարցադրումներ: Բանավոր հարցադրումներին պատասխանող կողմի բացակայության պատճառով հարցերը չհնչեցին:

Պետք է նշել, որ եվրոպական կողմի պատգամավորների մասնակցության առումով հասցեական մտահոգություններ հնչեցին: «Եվրանեսթ»-ը կարևոր հարթակ է՝ նախատեսված Արևելյան գործընկերության երկրների զարգացման համար, և դրա արդյունավետությունը կախված է նաև երկու կողմերի ակտիվ և ներգրավված մասնակցությամբ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: