ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը պահանջել է մահապատժի ենթարկել Նյու Յորքի ահաբեկչին

rusreality.com

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքում հոկտեմբերի 31-ի ահաբեկչության գործով մեղադրվող Ուզբեկստանի քաղաքացի Սայֆուլլո Սաիպովը մահապատժի է արժանի: Այդ մասին նախագահը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում, փոխանցում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը: :

«Նյու Յորքում ահաբեկչություն գործած անձն ուրախ էր, երբ խնդրում էր ԻՊ դրոշը կախել իր հիվանդասենյակում: Նա 8 մարդ է սպանել, ծանր վնասվածքներ պատճառել 12-ին: Նրան հարկավոր է մահապատժի ենթարկել»,-գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին ահաբեկչական գործողություն է իրականացվել Նյու Յորքում:  Ստորին Մանհեթենում ավտոմեքենան, որի ղեկին երիտասարդ տղամարդ էր նստած, մխրճվել է ամբոխի մեջ: Որոշ ժամանակ անց մեքենան բախվել է դպրոցական ավտոբուսի և կանգ է առել:Իշխանությունները պատահարը որակել են որպես ահաբեկչություն: 6 մարդ մահացել է տեղում, ևս 2-ը՝ հիվանդանոցում, ստացած վիրավորումներից: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: