ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ռոբոտ-քիլլերների» վերաբերյալ բանաձևի ընդունման հարցում մեզ աջակցել են նաև Եվրախորհրդարանի անդամները. Արմենուհի Կյուրեղյան (ԲԱՑԱՌԻԿ)

Կիևում իր աշխատանքներն ավարտեց «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովը։ Վեհաժողովի աշխատանքների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային Ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հետ:

- Տիկի´ն Կյուրեղյան, Ինչո՞վ կարևորվեց «Եվրանեսթ» ԽՎ այս նստաշրջանը:

- Պետք է նշեմ, որ հայկական պատվիրակությունը ակտիվորեն մասնակցեց Կիևում կայացած «Եվրանեսթի» հերթական նստաշրջանի աշխատանքներին, նրանում քննարկված և ընդունված փաստաթղթերի նախապատրաստմանը:  Մեր կողմից առաջարկվել են բազմաթիվ բովանդակային փոփոխություններ մարդու իրավունքների, ԶԼՄ-երի ազատության, Փարիզյան համաձայնագրի կատարման, էներգետիկ անվտանգության ապահովման, հասարակության մեջ կնոջ դերի բարձրացման վերաբերյալ փաստաթղթերում: Այդ առաջարկների գերակշիռ մասը ընդունվել է:

Հատկանշական է, որ առաջին անգամ նման հարթակում քննարկվեց, ընդունված փաստաթղթում ամրագրվեց կոնֆլիկտային գոտիներում ապրող մարդկանց իրավունքները շրջակա միջավայրի պաշտպանության համատեքստում՝ անկախ քաղաքական իրավիճակից:

Ընդունվեց բանաձև այսպես կոչված արհեստական ինտելեկտի և մահաբեր զենքերի  վերաբերյալ՝ ռոբոտ-քիլլերներ կամ վերջին սերնդի դրոններ, որոնց օգտագործումը պատերազմական ժամանակ կարգավորված չէ: Արցախը և Հայաստանը ապրիլյան պատերազմի օրերին և հետո էլ մեկ անգամ չէ, որ համոզվել են հետևյալում. արհեստական ինտելեկտի կողմից ղեկավարվող, նոր սերնդի ռոբոտների, մահաբեր անօդաչու  սարքավորումների օգտագործումը կարող է բերել մեծաթիվ մարդկային զոհերի:

Պետք է նշեմ, որ բանաձևի ընդունման  հարցում մեզ աջակցել են թե´ եվրախորհրդարանի անդամները, թե´ ուկրաինական, մոլդովական և վրացական պատվիրակությունների մեր գործընկերները:

Մի կարևոր ձեռքբերում ևս՝ հայկական կողմին հերթական անգամ հաջողվեց պնդել այն մտեցումը, որ Ղարաբաղյան հակամարտությունը էապես տարբերվում է հետսովետական տարածքների մնացած բոլոր հակամարտություններից  և այդ հակամարտության լուծմամբ զբաղվող միակ միջազգային ֆորմատը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:

Կարևոր ձեռքբերում եմ համարում նաև նստաշրջանի շրջանակներում կայացած կանանց ֆորումը, որը մեկ անգամ ևս արձանագրեց հասարակության մեջ կնոջ դերի բարձրացման անհրաժեշտությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: