ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրմենիստան. Հայաստանը` Օսմանյան կայսրության քարտեզներում

из личного архива картографа Рубена Галичяна

Էրմենիստան. ահա այսպես է կոչվում Արևմտյան Հայաստանի տարածքը, որը ներկայացված է XIX դարի Օսմանյան կայսրության կողմից կազմված աշխարհի երեք քարտեզներում: Այս մասին Սպուտնիկ Արմենիային տված հարցազրույցում ասել է  Լոնդոնում գտնվող Armenian Institute գիտա-մշակութային կենտրոնի հիմնադիր, ՀՀ ԳԱԱ Պատվո Դոկտորի կոչում վայելող, քարտեզագիր Ռուբեն Գալիչյանը:

«Այս քարտեզները ես գնել եմ մի քանի տարի առաջ Անգլիայում կայացած ամենամյա աճուրդի ժամանակ: Նրանցից երկուսը կազմվել են XIX դարի սկզբում` 1802-1803թթ-ին, Օսմանյան կայսրության պետական գործիչ Մեհմեդ Էմին Ռաուֆ փաշայի հրամանով: Ահա թե ինչու են դրանք ստացել «Ռաուֆ ատլաս» անվանումը», - ասել է Գալիչյանը:

Նրա խոսքով, այդ քարտեզները հզոր զենք են ադրբեջանական և  թուրքական առասպելների դեմ, որոնց համաձայն,  հայերը իբրև թե  քոչվոր ժողովուրդ են, իսկ Հայաստանը որպես պետություն հայտնվել է 20-րդ դարի սկզբին: Այստեղ կարևորն այն է, որ քարտեզները մշակվել են թուրք քարտեզագրիչների կողմից, հետևաբար ոչ ոք չէր կարող կեղծել դրանք:

Նա նաև նշել է, որ Թուրքիայի համար այդ քարտեզների մասին խոսելը ձեռնտու չէ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    15.05.2026
       
    16.05.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: